Տնտեսություն 09:00 30/07/2020 Հայաստան

Մեծ ծավալի ֆինանսական ներարկումների դեպքում էլ Հայաստանի տնտեսությունն անկում է գրանցում

Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական կիսամյակային մակրոտնտեսական ցուցանիշներն անսպասելի չէին: Անկումը, ինչպես կանխատեսում էին փորձագետները և, ի դեպ, նաև կառավարությունը, զգալի է:

2020 թվականի հունիսին, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5 %-ով։ Կիսամյակային անկումը մի փոքր մեղմ է՝ -4.7%: Նկատվող անկման փոքր ծավալը հիմնականում պայմանավորված է 2020 թվականի առաջին երեք ամիսներին արձանագրված տնտեսության դրական ցուցանիշներով, որոնց ազդեցությունը յուրաքանչյուր ամսվա հետ փոքրանում է:

Մյուս կողմից այս բացասական ցուցանիշն արձանագրվում է այն դեպքում, երբ պետությունն աննախադեպ մեծ գումարներ է ներարկում տնտեսություն, որպեսզի մեղմի համաճարակի տնտեսական հետևաքները: 25 արագ արձագանքման տնտեսական միջոցառումների շրջանակներում արդեն 60 մլրդ. դրամից ավելի ներարկում է արվել տնտեսությունև նախատեսված է անհրաժեշտության դեպքում ևս 90 միլիարդի ծրագրեր իրականացնել: Սրանից բացի կառավարությունը կապիտալ շինարարության համատեքստում ճանապարհաշինությանն ուղղել է արդեն 31 մլրդ դրամ, ևս մոտ 40 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում՝ հիմնականում շինարարության ոլորտում:

Նման աննախադեպ ծավալի ֆինանսական ներարկումների պայմաններում էլ ամենամեծ անկում գրանցած ոլորտը, ըստ Վիճակագրական կոմիտեի, շինարարությունն է: Այս տարվա հունիսին, նախորդ տարվա համեմատ շինարարությունն անկում է ապրել 23.3%-ով, իսկ կիսամյակում՝ 23.4%-ով:

Գործադիրի պատասխանատուները պնդում են, որ հիմնականում վարկերի տեսքով տրված աջակցությունը իր արդյունքները կապահովի առաջիկայում, սակայն կապիտալ շինարարության մեջ ներդրվող նման ծավալը, առողջ տրամաբանության համաձայն, պետք է, որ իր արդյունքներն արդեն այսօր ապահոված լիներ:

Նախորդ ամիս բացասական ցուցանիշներ են արձանագրվել բոլոր հիմնական ոլորտներում: Հունիսի տվյալներով ծառայությունների ծավալը նվազել է 15.9 %-ով, իսկ ներքին առևտրաշրջանառությունը`12.4 %-ով։ 2.4%-ով անկում է գրանցվել նաև արդյունաբերական արտադրանքի ծավալների մասով: Բայց կիսամյակի կտրվածքով 1.5 %-ի արդյունաբերության ոլորտի աճ է ներկայացված, իսկ գյուղատնտեսությունում՝ 1.7 %:

Մեծ ծավալով ներարկված վարկային միջոցները ապահովեցին գյուղատնտեսության աճը, իսկ արդյունաբերության աճը բացառապես պայմանավորված է արտաքին գործոններով՝ համաշխարհային շուկայում պղնձի և ոսկու գնի կտրուկ աճով, որը խթանեց համապատասխան հանքային խտանյութերի արդյունահանումը և արտահանումը:

Տնտեսական այս բացասական ցուցանիշներն օրինաչափորեն հանգեցրեցին նաև գնաճի: Սպառողական ապրանքները թանկացել են 1.7 %-ով, իսկ արդյունաբերական արտադրանքները՝ 2.6 %-ով: Շարունակում է նվազել արտաքին ապրանքաշրջանառության ծավալը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10.7%-ով: Արտահանումն ունեցել է 6,5 տոկոսի, իսկ ներմուծումը՝ 12,9 տոկոսի անկում:

Տնտեսական այս բացասական ցուցանիշներն իրենց օրինաչափ ազդեցությունն են թողել նաև հարկային մուտքերի վրա:Այս տարվա 6 ամիսների ընթացքում հարկային եկամուտները թերակատարվել են 5.2%-ով: Բոլոր հիմնական տողերով նվազում է արձանագրվել: Աճ գրանցվել է ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքների հարկերի մասով (10.3%) և նույն երկրներից ներմուծվող ապրանքների ակցիզային հարկերի մասով (51.8 %): Հատկանշական է, որ զգալի աճ է ապահովվել նաև բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների մասով՝ մոտ 18.3%: Դրա դիմաց մաքսատուրքի ծավալները նվազել են 26.8%-ով և 12.7 %-ով ՝ պետական տուրքերը:

ԵՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների դրական ցուցանիշները սակայն ընդամենը մեղմել են հարկային եկամուտների նվազման տեմպերը: Մյուս կողմից էլ այդ ցուցանիշը մեծապես պայմանավորված է առաջին եռամսյակի հարկային բավականին լավ բազայով, որը սակայն հալչում է ամեն հաջորդ ամվա հետ:

Այսպես, եթե հունվար-մայիս ամիսներին ՊԵԿ-ը հավաքագրել է 583.6 մլրդ դրամ, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը 581 մլրդ դրամ էր եղել և աճը կազմել էր 2,2 %, ապա հունվար-հունիս ամիսներին արդեն նախորդ տարվա համեմատ եղել է 4.6 %-ի թերակատարում: Կիսամյակում պետական եկամուտի և պետական տուրքի մասով բյուջե էր հաշվեգրվել 680,2 մլրդ դրամով:
Եկամտային հարկի գծով միայն ապրիլ ամսին՝ մարտի համեմատ շուրջ 2.6 մլրդ դրամի պակաս հավաքագրում է եղել:

Շրջանառության հարկի գծով ևս արձանագրվել է նվազում 7 %-ի չափով:
Վերևում բերված ցուցանիշները փաստում են, որ համաճարակի տնտեսական հետևանքների չեզոքացման դեմ ուղղված մեծ ծավալի ֆինանսական միջոցները և ծրագրերը էականորեն չեն մեղմում տնտեսության անկումը: Մյուս կողմից էլ աննախադեպ մեծանում է ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային բեռը:

Առաջին կիսամյակում Հայաստանի վարկային պորտֆելն ավելացել է 200 մլրդ դրամով: Միանշանակ է, որ առանց համակարգային լուծումների՝ զուտ ֆինանսական ներարկումները չեն տալիս համարժեք դրական արդյունքներ և քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա:

Ա. Վարդանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}