Facebook-ի, Apple-ի և Google-ի ղեկավարները պատասխանել են Չինաստանի վերաբերյալ Կոնգրեսի հարցերին
Facebook-ի, Apple-ի և Google-ի կորպորացիաների ղեկավարները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավական կոմիտեի Հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ենթահանձնաժողովում պատասխանել են հարցերին, թե արդյոք Չինաստանի կառավարությունը գողանում է տեխնոլոգիաներն ամերիկյան բիզնեսներից: Այս մասինգրում է Gazeta-ն:
Այսպիսով, Apple-ի ղեկավար Թիմ Քուքն ասել է, որ ինքը չի հանդիպել նման դեպքերի, նույն կերպ արձագանքել է նաև Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը:
Ըստ Google-ի տնօրեն Սունդար Պիչայի, նա ՉԺՀ իշխանությունների կողմից տեխնոլոգիական գողության մասին տեղեկատվություն չի ստացել ընկերություններից, բայց 2009-ին կորպորացիան ենթարկվել է հարձակման Չինաստանի տարածքում տեղակայված հաքերների կողմից:
Լսումների ընթացքում խոսել է նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նա կարծիք է հայտնել, որ Չինաստանի կողմից գողության մասին տեղեկատվությունը լավ փաստագրված է, բայց չի բացատրել, թե արդյոք իր ընկերությունն է հանդիպել նման բանի:
Նշվում է, որ բոլոր գործարարները հրաժարվել են մեկնաբանել, թե Կոնգրեսը ինչ միջոցներ պետք է ձեռնարկի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին