Կրեմլը հերքում է Մոսկվայի կողմից Բելառուսում իրավիճակի ապակայունացման մասին տեղեկությունները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զրպարտություն է անվանում այն տեղեկությունները, որ Մոսկվան կարող է ինչ-որ մեկին ուղարկել Բելառուս՝ հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու համար։ Այս մասին հաղորդում է Gazeta.Ru-ն:
«Իհարկե, սա ոչ այլ ինչ է, քան զրպարտություն: Ռուսաստանը և Բելառուսը Միության պետություններ են, նրանք դաշնակիցներ են, ամենամոտ գործընկերներ, հետևաբար, իհարկե, դրա մասին խոսք չի կարող լինել», - ասել է Կրեմլի խոսնակը:
Ըստ Պեսկովի, պետք է պարզվի ռուսների ձերբակալության հետ կապված դեպքը: Մոսկվան հուսով է, որ շուտով կստանա տեղեկատվություն, որը լույս կսփռի այս հանգամանքների վրա:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Բելառուսը հաղորդել էր, որ Մինսկի մոտակայքում ձերբակալվել են արտասահմանյան «Վագներ» ռազմական խմբավորման ավելի քան 30 զինյալներ, որոնք Բելառուսում նախագահական ընտրությունների քարոզչության ընթացքում պլանավորում էին ապակայունացնել երկրում իրավիճակը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատարվածն անվանել է արտակարգ իրավիճակ:
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը լրագրողներին հայտնել է, որ Բելառուսի տարածքում գտնվել է մինչև 200 զինյալ, որոնցից 33-ը ձերբակալված են, և նրանք այժմ փնտրում են մյուսներին: Ռավկովը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով։
Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։ Արդեն 6-րդ անգամ ընտրություններին կմասնակցի նաև 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հետ մրցելու իրավունք են ստացել չորս թեկնածուներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան