Երևանում կինը ծննդաբերել է աշխատավայրում, ապա սպանել նորածին երեխային
Նախօրեին սարսափելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ուշ երեկոյան Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։
Հիվանդանոց ժամանած իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված կինը Երևանի բնակիչ է, նույն օրը Երևանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է աղբարկղը։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ:
Կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխայի սպանության կասկածանքով:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձիք: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա