ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ցուցաբերել զսպվածություն
Ռուսաստանը տարածաշրջանային մյուս խաղացողներին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն իրենց ռազմական գործունեություններում` հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած սրացումների ֆոնին։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տիրող զարգացումներին, հատկապես` հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանային վերջին սրացումները, և մենք բոլոր կողմերին խստորեն կոչ ենք անում այժմյան ռազմական գործողություններում ն ցուցաբերել զսպվածություն»,- ասել է Զայցևը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցին` Ադրբեջանի Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին, այդ թվում` Հայաստանի հետ սահմանին:
Նա նշել է, որ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանում Թուրքիայի Զինված ուժերի հետ անցկացվում են համատեղ պլանային զորավարժություններ՝ այդ երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում։
Ներառված են մոտ 5 հազար զինծառայող, 150 զրահատեխնիկա, մինչև 150 միավոր հրետանային և հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև մինչև 30 միավոր ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք:
Հարակից հրապարակումներ`
- Զորավարժություններ Հարավային Կովկասում. լարվածության աճ, թե՞ ռազմաքաղաքական մանյովրներ
- Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ. Ռուբեն Սաֆրաստյան
- Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին
- Ադրբեջանը հայտարարել է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան