«Պետք է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ առաջին հերթին պարտադիր կրել դիմակները»
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հունիսի 11-ից հետո Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի 9000-ից պակաս՝ 8877 դեպք:
Վարչապետը հայտնեց, որ նախորդ օրը արձանագրվել է 259 նոր ախտորոշված դեպք, և արդեն 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս դեպք, ինչը մայիսի 24-ից հետո չէր արձանագրվել:
«Մենք շանս ունենք ջարդելու այս համավարակի ողնաշարը»,- հայտնեց վարչապետը և հավելեց, որ դրա համար պետք է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ առաջին հերթին պարտադիր կրել դիմակները: Ըստ նրա, արձանագրված դրական արդյունքները քաղաքացիների պատասխանատվության և գիտակցության բարձրացմամբ է պայմանավորված է, բայց անկյունաքարը եղել է դիմակների պարտադիր կրումը:
Նիկոլ Փաշինյանը խնդրեց նաև հոգեհանգիստների, հուղարկավորությունների և հարսանյաց հանդեսների ժամանակ լինել ծայրահեղ ուշադիր և պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները:
«Ցավոք, այսօր գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը կանոնավոր ավիփոխադրումները չեն վերականգնվի»,- տեղեկացրեց վարչապետը և պնդեց, որ այն ՀՀ քաղաքացիները, ովքեր ցանկանում էին հանգիստն անցկացնել արտերկրում, պետք է օգտվեն ներքին տուրիզմից և այդ պատճառով պետք է ուժեղացվի հանգստյան տներում և առողջարաններում հակահամաճարակային կանոնների պահպանումը:
Վարչապետը նկատեց, որ պետք է այնպես անել, որ համաճարակը՝ որպես օրակարգի հարց, դուրս բերվի հանրային կյանքի օրակարգից, ինչը չի նշանակում, որ կարճ ժամանակում ընդհանրապես բացառվեն դեպքերը, այլ այնպիսի մակարդակի գալ, որ այն առողջապահության տեսանկյունից չհամարվի համաճարակ:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ամենից անընդունելին ինձ համար փորձն է մեղադրել ժողովրդին
- Մշակման փուլում են կրթության ոլորտի ՝ կառավարման պլանները․Ավինյան
- Մեր տվյալներով ամենաշատ ակտիվ պացիենտ ունեցել ենք հուլիսի վեցին, պիկը եղել է այդ օրը․Ա․Թորոսյան
- «Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան