Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիներն անվտանգության ուժերի նախկին աշխատակիցներ են
Հարցաքննության ընթացքում Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիները նշել են, որ նախկինում ծառայել են Ռուսաստանի Դաշնության ուժային գերատեսչություններում: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է «Բելառուս 1»-ը:
«Ձերբակալման ընթացքում ամբաստանյալներից ոմանք փաստարկել են իրենց ՌԴ քաղաքացիություն ունենալը, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր ուժային գերատեսչություններում անցյալում ծառայոելու փաստին, որպեսզի վարչական կամ քրեական պատասխանատվության չենթարկվեն», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բելառուսը հաղորդել էր, որ Մինսկի մոտ ձերբակալվել են արտասահմանյան մասնավոր ռազմական «Վագներ» ռազմական խմբավորման 30 զինյալներ, որոնք նախընտրական քարոզչության ընթացքում պլանավորել են ապակայունացնել իրավիճակը երկրում: Ըստ բելառուսական կողմի, բոլորն էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:
Բելառուսում տեղի ունեցած այս դեպքից հետո որոշվել է ուժեղացնել պետական սահմանների օպերատիվ ծածկույթը և ընտրություններից առաջ մեծացնել անվտանգության միջոցառումները երկրում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան