Բելառուսում 170 զինյալների որոնումները շարունակվում են
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը լրագրողներին հայտնել է, որ Բելառուսի տարածքում գտնվել է մինչև 200 զինյալ, որոնցից 33-ը ձերբակալված են, և նրանք այժմ փնտրում են մյուսներին: Այս մասին գրում է tut.by-ն։
Ռավկովը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել «290» հոդվածով, որը վերաբերվում է ահաբեկչական գործողություն նախապատրաստելուն:
Անվտանգության խորհրդի պետքարտուղարը նաև չի բացառել երկրում ինտերնետն անջատելու հնարավորությունը՝ ազգային անվտանգությանը սպառնալիքի դեպքում:
Ռավկովը ԿԸՀ-ում խոսել է նախագահի թեկնածուների առաջ: Հանդիպմանը ներկա Անդրեյ Դմիտրիևը նշել է, որ թեկնածուներին տեղեկացվել է, որ երկրում առկա են դիվերսիոն և դիպուկահար գործողությունների վարժանքներ անցած 170 զինյալներ, ինչը ռիսկ է հիմնականում զանգվածային միջոցառումների ժամանակ: Ռավկովը նաև ասել է, որ Պսկովի և Նևելի մերձակայքում ձևավորվում են ևս մի քանի խմբավորումներ:
Նշվում է, որ ձերբակալվածներից ոմանք, իբր, վկայում են, որ «եկել են հեղափոխություն կատարելու»:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-29-ի լույս գիշերը Մինսկի մոտակայքում ձերբակալվել էր 33 մարդ: Պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ դրանք օտարերկրյա, մասնավորապես «Վագներ» ռազմական խմբավորման զինյալներ են:
Բոլոր ձերբակալվածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք նախընտրական քարոզչության ընթացքում պլանավորել էին ապակայունացնել իրավիճակը երկրում:
Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։ Արդեն 6-րդ անգամ ընտրություններին կմասնակցի նաև 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հետ մրցելու իրավունք են ստացել չորս թեկնածուներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան