Եկմալյան փողոցի տնազրկված բնակիչները բողոքում են՝ գնդակ են դարձել քաղաքապետի ու վարչապետի միջև
Եկմալյան փողոցի՝ տնազրկված քաղաքացիների չլուծված խնդիրն այսօր նրանց կրկին կառավարության շենքի դիմաց էր բերել։
Հիշեցնենք, որ Եկմալյան փողոցի մի քանի շենքերի բնակիչների բնակարանները շուրջ 15 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել, բազմաբնակարան շենքեր կառուցելու համար, սակայն նրանք մինչ օրս խոստացված որևէ փոխհատուցում, բնակարան չեն ստացել։
Նրանք տարիներ շարունակ վարձով են ապրում, մինչդեռ որևէ մեկը չի փոխհատուցում այդ գումարը։
«Հիմա եկել ենք, փորձելու ենք ևս մեկ դիմում հանձնել, բայց մեր 15 տարվա պայքարի փորձից գիտենք, որ դիմում գրելը ժամկետը երկարացնելու փորձ է։ Նեուժելի կառավարությունը հնարավորություն չունի՞ էս հարցը լուծել։ Հա նախորդ իշխանության ժամանակ է եղել, բայց սա պետությո՞ւն է, չէ։ Մենք երեք նախագահ ենք փոխել, յոթ վարչապետ»,-նշում է տնից զրկված քաղաքացին։
«Էս երկրում մենակ բանակն է լավ աշխատում, ես իրանց ցավը տանեմ, ուրիշ ոչ մի կառույց չի աշխատում»,-հայտարարեց բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից։
Նա հիշում է, իրենց տներից հանեցին արագ ու քաոսի պայմաններում, որը հիշեցնում է Սումգայիթի տեղահանությունը, խոստացել էին մեկ տարում շենքը կառուցել ու իրենց բնակարան տալ։
«Մեկ տարի չի, երկու տարի չէ, տասնհինգ տարի է։ Մեր մեղքն այն է, որ մենք հավատացել ենք պետությանը, նոտարին։ Վարչապետն ասում է՝ դիմեք քաղաքապետին, քաղաքապետն ասում է՝ վարչապետին։ Գնդակ ենք դարձել»,-բողոքում են նրանք։
Նրանք նշում են, կառավարությունից մեկ ասում են՝ Ավագյան է ձեր գործով զբաղվում, հետո պարզվում է՝ Ավագյանը չի զբաղվում։
«Ոնց որ Հուդան է օրը երեք անգամ ուրանում, այնպես էլ մեր խնդրի դեպքում է»,-ասում է տնազուրկ դարձած ավելի քան 20 ընտանիքներից մեկի հայրը։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետն ընդունել է Եկմալյան 5 հասցեում կառուցված շենքի բնակարանները ձեռք բերած քաղաքացիներին
- Երևանի 2-րդ Եկմալյան 5 հասցեի շենքի խճճված պատմությունը. Մարդիկ տուն են գնել, բայց չեն կարողանում մտնել շենք (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան