Քաղաքական 13:19 30/07/2020 Հայաստան

ՀՅԴ. Կոչ ենք անում կազմակերպել հանրակրթության պետական չափորոշչի շուրջ լայնածավալ և երկարաժամկետ քննարկումներ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախումբը հրապարակել է հոդված՝ անդրադառնալով տեսակետը հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի և հանրակրթական «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների ուսումնառության հայեցակարգերի նախագծերի։

«2020 թ. հունիսի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակված` ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի № 439-ն որոշմամբ հաստատված`  հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղիք է տալիս մի շարք մտահոգությունների։

Առաջարկվող փոփոխություններին, որոնք ոչ թե փոփոխություններ են կամ վերանայումներ, այլ պետական նորմատիվ այս կարևոր փաստաթղթի արմատական վերաձևումներ,  պետք է մոտենալ այն զգացումով, որ չափորոշչով որոշվում է հասարակության կրթական արշխարհայացքը, նրա պատվերը և տեսլականը հանրակրթության առաջընթացի ուղղությամբ։ Հասարակությունը պետք է պատկերացնի այս համադրող փաստաթղթի` դեպի զարգացում տանող նպատակները։
Անթույլատրելի է առանց կրթության զարգացման ռազմավարության ընդունման հանրակրթության չափորոշչում վերանայումներ կատարելը, առավել ևս` առանց այդ չափորոշչի հաստատման, հանրակրթական առարկաների ուսումնառության /ի դեպ՝ այս բառի ներառումը փաստաթղթերի վերնագրում ավելորդ է, անտեղի/ հայեցակարգերը և ծրագրերը քննարկման դնելը։

Ինչպես չափորոշչի, այնպես էլ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի նախագծերն ուսումնասիրելիս զգացվում է օտար ծրագրերի պատճենման և անհաջող տեղայնացման փորձը։

Հանրակրթական չափորոշչում առավել խնդրահարույց են հանրակրթական դպրոցներում գնահատման համակարգի, «Նախնական զինվորական պատրաստություն» և հայագիտական առարկաների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները։

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Նախագծի համաձայն՝ դպրոցներում ընթացիկ գնահատումն իրականացվելու է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով, ինչպես նաև քանակական (միավորային) գնահատման համար կիրառվող 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանալու անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրելու է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Բացի դրանից` մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը թվանշային գնահատում ընդհանրապես չի լինելու, այլ առաջարկվում է կիրառել սովորողի առաջադիմության բնութագիր։

Առաջին հայացքից մարդասիրական թվացող այս մոտեցումը հղի է վտանգավոր հետևանքներով։

Պետք է ընդունենք, որ գնահատականը մոտիվացնում է երեխային։ Մինչև առաջարկվող փոփոխությունը փորձաքննություն չանցնի սահմանված կարգով, ճիշտ չէ թվանշային գնահատումը մինչև հինգերորդ դասարանի առաջին կիսամյակը հանելը։

Առավել վտանգավոր է անբավարար գնահատականի չգոյությունը։ Սա հանգեցնելու է համատարած անգրագիտության։ Աշակերտների մի ստվար զանգված ջանքեր է գործադրում վերաքննություն չհանձնելու, առավել ևս`  երկտարեցու կարգավիճակում չհայտնվելու (նույն դասարանում չմնալու) համար։ Որքան էլ հաճելի չլինի այս մեկնաբանությունը, միևնույն է, փաստ է, որ աշակերտների մի մասը, այս հանգամանքով պայմանավորված, փորձում է որոշ գիտելիքներ յուրացնել։ Անբավարար գնահատականի բացակայությունը աշակերտների այս խմբին այլևս չի տրամադրի թեկուզ նվազագույն գիտելիքներ ձեռք բերելուն։

Անշուշտ, լավ չէ, որ Հայաստանում դպրոցականների մի ստվար զանգված հայտնվել է նման ռիսկի տակ։ Բայց խնդիրը լուծելու համար պետք է մտածել և մշակել սովորելը խթանող արդյունավետ մոտեցումներ։

Օրենսդրական առումով ևս գնահատման այս ձևաչափի կիրառման պարագայում առաջանալու են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` սովորողի` հաջորդ դասարան փոխադրումը տարրական կրթության ծրագրի ամբողջ ընթացքում նախ տրամաբանական չէ, բացի դրանից` նաև հակասում է կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ կրթության շարունակականության և հաջորդականության սկզբունքին, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքներն ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան»:

Անտրամաբանական է նաև տարբեր դպրոցներում գնահատման տարբեր կարգերի կիրառումը, մանավանդ դպրոցը իրավասու չէ գնահատման որևէ կարգ հաստատելու, դա նախարարության լիազորություններից է: Այս վայ նորամուծությունը հակասում է նաև չափորոշչի գործառույթներին և լրացուցիչ դժվարություններ կառաջացնի սովորողի՝ դպրոցից դպրոց տեղափոխվելու պարագայում, ինչպես նաև պետության կողմից հանրակրթական հաստատությունների արտաքին գնահատում և ազգային ստուգատես իրականացնելիս կձևախեղի գործընթացների միասնականությունը և արդյունքների վերլուծությունը:


ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Չափորոշչի նախագծով հանրակրթական հիմնական ծրագրի` շրջանավարտի (5-9-րդ դասարան) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներում նախնական զինվորական պատրաստության վերաբերյալ որևէ ակնարկ չկա (գործող չափորոշչի հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ամեն տարի հաստատվող հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլաններով «ՆԶՊ» առարկան դասավանդվում է 8-12-րդ դասարաններում՝ շաբաթական 1 դասաժամ ծանրաբեռնվածությամբ), ինչը նշանակում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ դպրոց) 8-9-րդ դասարանի սովորողը նշված առարկան չի ուսումնասիրելու: Նախագծով առարկայի դասավանդումը դեռևս չհստակեցված ձևաչափով նախատեսվում է իրականացնել միայն ավագ դպրոցում: Այս պարագայում չի կարող ապահովվել սովորողների կողմից ամբողջ ուսումնական նյութի յուրացումը:

Նախագծով պարզ չի դառնում նաև, թե արդյո՞ք դպրոցներում շարունակելու են իրականացվել քաղաքացիական պաշտպանությանն առնչվող գործառույթներ, որոնք, համաձայն ՀՀ ԿԳ նախարարի (9 նոյեմբերի 2011 թ. № 1222-Ն) և ՀՀ ՊՆ նախարարի (10 նոյեմբերի 2011 թ. № 1356-Ն) համատեղ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստության» կանոնադրության, ներկայումս համակարգում է զինղեկը: Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, ամբողջ աշխարհի կողմից այժմ դիմագրավող մարտահրավերները և մեր աշխարհագրական դիրքից բխող վտանգները՝ նախնական զինվորական պատրաստության և քաղպաշտպանության՝ ըստ պատշաճի դասավանդումը դպրոցներում ազգային անվտանգության խնդիր է։

Առաջարկվող փոփոխությամբ անխուսափելի է դառնալու նաև զինղեկների շաբաթական ուսումնական բեռնվածության նվազումը՝ աշխատավարձերի էական իջեցման և դրանից բխող սոցիալական բացասական հետևանքներով:

Զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս ենք մեզ թույլ տալիս այդքան թեթև մոտենալ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային։ Թշնամական պետություններով շրջափակված լինելու հանգամանքը մեզ հակառակին պիտի տրամադրի։ Դարեր շարունակ ռազմական կրթությունը մեզ համար ոչ միայն կենսական անհրաժեշտությյուն է եղել, այլ նաև՝ պատվի հարց։ Ինչո՞ւ ենք մեզ մատնում ոչ միայն ջայլամական թմբիրի, այլև արհամարհում ազնվական զբաղմունքը։ Զինվորական պատրաստության դասաժամերի կրճատումը վատ նախաբան է` հետագա կրճատումների տեսանկյունից։
Այս անհեռատես քայլի համար տարիներ անց մեր թշնամին մեզ չի ներելու, ժամանակ չենք ունենալու, որ ներքին մեղավորներին փնտրենք։ Հակառակորդն ամեն տարի իր ռազմական բյուջեն է ավելացնում, իսկ մենք դպրոցում կրճատում ենք ռազմագիտության ժամերը։

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ
Ըստ չափորոշչի նախագծի՝ հանրակրթական պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքների՝ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվելու են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Ստացվում է, որ 5-6-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմություն», 6-րդ դասարանում «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն» առարկաները, որպես առանձին բաղադրիչներ, չեն դասավանդվելու, ինչպես որ հիմա է, իսկ գործող չափորոշչով հստակ ամրագրված «Հայոց եկեղեցու պատմություն» եզրույթի փոխարեն նախագծում կիրառվող «կրոն» բառը հստակ պատկերացում չի տալիս՝ արդյո՞ք դպրոցների ուսումնասիրվող պարտադիր առարկայացանկում ամրագրվելու է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, թե՞ ուսումնասիրվելու է կրոնի պատմություն:
Հայոց եկեղեցու պատմության՝ որպես առանձին առարկայի ներառումը դպրոցական ծրագրերում էական նշանակություն ունի ՀՀ լիիրավ և գիտակից քաղաքացի ձևավորելու գործում։ Այս առարկայի շրջանակներում ուսումնասիրվող մի շարք նյութեր և թեմաներ չեն կարող ինտեգրվել որևէ այլ առարկայի մեջ, մինչդեռ դրանք հայկական ինքնության և արժեհամակարգի հիմքն են։
Նախագծով անորոշ է մնում ինտեգրված առարկայի ուսուցիչների խնդիրը։ Ո՞վ է դասավանդելու ինտեգրված առարկան։ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները նման բազմամասնագիտացված ուսուցիչներ չեն պատրաստում, իսկ կարճատև դասընթացները լիարժեք մասնագիտացման հնարավորություն չեն կարող ընձեռել: Ներկայումս Հայաստանի հեռավոր գյուղերում առանց այդ էլ կա առանձին առարկաների ուսուցիչների պակաս, ինչով պայմանավորված՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթների գործողության ժամկետներն անընդհատ երկարաձգվում են՝ հնարավորություն տալով, նույն օրենքով, ուսուցչի որակավորմանը չհամապատասխանող անձանց նույնիսկ միջնակարգ կրթությամբ շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը:

Հանրակրթական չափորոշչի այս առաջարկվող փոփոխությունները դեռ չհաստատված` շրջանառության մեջ դրվեցին հանրակրթական «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի նախագծերը։

Մասնագիտական շրջանակներն արդեն խստորեն քննադատել են այդ հայեցակարգերն ու ծրագրերը` ցույց տալով դրանց թերությունները և անընդունելի դրույթները,  դրանց` կիրառության մեջ դնելու անթույլատրելիությունը սերունդների ազգային և համամարդկային դաստիարակության տեսակետից։

Կրթական համակարգում պետք է հստակեցնել բնագիտական և հումանիտար ուղղությունների տեղը և դերը։ Պետք է առաջնորդվել ազգայինի և համամարդկայինի համադրմամբ և ոչ՝ դրանց հակադրմամբ։

Առաջարկվող հայեցակարգերը, ինչպես ցույց տվեցին մասնագիտական ակադեմիական քննարկումները, չեն հարթում վեճը գիտնականների և ուսուցիչների միջև։ Մինչդեռ պետք է լինի փոխլրացում, փաստաթուղթը չպետք է լինի ո՛չ խիստ ակադեմիական և ո՛չ էլ զուրկ լինի ակադեմիզմից` ընդհանրապես։ Առանց ակադեմիական կարծիքների` փաստաթղթերը չպետք է դրվեին շրջանառության մեջ։

Ելնելով վերոգրյալից՝ մեր սերունդների և երկրի ապագան կանխորոշող այս կարևոր ռազմավարական փաստաթուղթն ընդունելուց առաջ կոչ ենք անում կազմակերպել հանրակրթության պետական չափորոշչի շուրջ լայնածավալ և երկարաժամկետ հանրային, մասնագիտական քննարկումներ։

Միաժամանակ, շրջանառությունից հանել «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների ուսումնառության հայեցակարգերի և ծրագրերի նախագծերը։ Նման ուղենիշային նորմատիվ փաստաթուղթը մշակելուց և հաստատելուց առաջ նախ պետք է մշակել և ընդունել կրթության զարգացման ռազմավարությունը, հետո միայն հաստատել Հանրակրթության պետական չափորոշչի նոր նախագիծը (հանրային և մասնագիտական քննարկումների դրական եզրակացության հիման վրա):

Եվ միայն չափորոշչի հաստատվելուց հետո հայտարարել վերոնշյալ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի մշակման մրցույթ, և դրանց նախագծերը նույնպես պետք է հաստատվեն միայն հանրային լայն քննարկումներից հետո։ Այլապես տեղի է ունենում փաստաթղթերի ստեղծման հաջորդայնությունն աղավաղող, ոչ տրամաբանական և հապճեպ մի գործընթաց:

Հանրակրթության պետական չափորոշիչը, հանրակրթական առարկաների հայեցակարգերը և ծրագրերը պետք է բխեն մեր ազգային անվտանգության տրամաբանությունից, պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի միասնականությանը, ապահովեն մեր ազգային, հոգևոր-մշակութային և պատմական արժեքների անխաթարությունն ու քաղաքակրթական հարատևությունը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:14
Ինչ անամոթ եք բայց դուք և ձեր թիմը. Մարությանին քննադատած Արսեն Թորոսյանն ինքն է հայտնվել քննադատությունների թիրախում
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը ծաղրական ու քննադատական կերպով. «Մի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Անվտանգության վերաբերյալ այս իշխանության պատկերացումները սկսվում և ավարտվում են ընդդիմախոսներին ազատությունից զրկելով. Աբրահամյան
«Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի...
Աղբյուր` Panorama.am
09:45
Դամասկոսը նախազգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածել
Դամասկոսի իշխանությունները զգուշացնում են Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայկական արծվագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»
Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։
Աղբյուր` Panorama.am
09:16
Դեկտեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից»...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}