Նախիջևանում Էրդողանի ուժի ցուցադրության փորձերը անհանգստություններ են ի հայտ բերել Ռուսաստանում և Իրանում․ իրանագետ
«Արևելյան որոշ մարտարվեստներում չափազանց ուշագրավ, ես կասեի, գաղափարախոսական մոտեցում կա՝ օգտագործել հակառակորդի ուժն իր իսկ դեմ»,-այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Վարդան Ոսկանյանը նշում է, որ արդեն իսկ ակնհայտ փաստ է, որ հատկապես Նախիջևանում Էրդողանի վարչակարգի ուժի ցուցադրության փորձերը առնվազն զգալի անհանգստություններ են ի հայտ բերել Ռուսաստանում և Իրանում, ինչն իր հերթին Հայաստանի համար հնարավորությունների լայն դաշտ է բացել այդ պետությունների հետ սերտորեն գործակցելու և նաև թատերականացման տարրերով հենց այժմ ցուցադրվող «թուրք-ադրբեջանական ուժն» օգտագործելու հենց Թուրքիայի և Ադրբեջանի իսկ դեմ։
«Կասեք՝ Հայաստանը տարածքով և ռեսուրսներով դժվար համեմատելի կամ անհամեմատելի է Ռուսաստանի և Իրանի հե՞տ։ Իհարկե, բայց Հարավային Կովկասում, բացի հայկականից, ցույց տվեք մեկ այլ պետության բանակ, որն իրական մարտադաշտում անընդմեջ ջախջախիչ և խայտառակ պարտությունների է մատնել իր թշնամուն վերջին մոտ 30 տարիների ընթացքում»,-գրել է իրանագետը։
Հիշեցնենք, որ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններն անցկացվում են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։ Զորավարժությունները նախատեսված են Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քուրդամիրում և Եվլախում:
Հարակից հրապարակումներ`
- Զորավարժություններ Հարավային Կովկասում. լարվածության աճ, թե՞ ռազմաքաղաքական մանյովրներ
- Ժողովուրդ. Թուրք-ադրբեջանական զորավարժությունները տեղի են ունենում խիստ լարված շրջանում. Հայկական կողմը ուշի-ուշով հետևում է
- Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ. Ռուբեն Սաֆրաստյան
- Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին
- Ադրբեջանը հայտարարել է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան