Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին
Օգոստոսի 3-ից Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից՝ հիշեցնելով, որ ԲԿ-ն հունիսի 9-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին:
Հիշեցնենք, երեկվա ասուլիսում անդրադառնալով հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ կան բազմաթիվ ազատ մահճակալներ։ Հետևաբար մի շարք ԲԿ-ներ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։
«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը և Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի մեկից կվերադարձնենք իրենց հիմնական աշխատանքին։ Եվս 3 բժշկական կենտրոններ Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում համաճարակային իրավիճակի կայունացման նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կվերադառնան իրենց աշխատանքին և այս տրամաբանությամբ կշարունակենք։ Հավելյալ մահճակալների ֆոնդ չենք պահի, բայց միևնույն ժամանակ 2800-ին մոտ մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու»,- նշել է Թորոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան