40 ԳԲ ինտերնետ նվեր կստանան Beeline-ի այն բաժանորդները, ովքեր իրենց SIM քարտը կփոխարինեն նոր 4G USIM-ով
Beeline-ի բաժանորդները կարող են միչև հոկտեմբերի 31-ը անվճար փոխարինել իրենց հին SIM քարտերը նոր 4G USIM քարտերով և ստանալ նվեր՝ 40 ԳԲ ինտերնետ:
«Beeline-ի բաժանորդներին հասանելի է 4G+ բջջային ցանց, որտեղ ինտերնետի արագությունը հասնում է մինչև 170 Մբիթ/վ: Բայց հաճախորդները չեն կարողանա օգտվել այդ արագությունից, եթե ունեն հին SIM քարտ: Մենք անվճար կփոխարինենք քարտը, կնվիրենք 40 ԳԲ ինտերնետ և ես կարող եմ վստահեցնել, որ 4G+ ցանցի առավելությունները հաճելիորեն կզարմացնեն մեր բաժանորդներին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առաջարկը հասանելի է կանխավճարային և հետվճարային բոլոր ՍՓ-ին` բացառությամբ շարժական կապի ինտերնետ ՍՓ-երի: Առաջարկը հասանելի է միայն հին SIM քարտ (որը չի ապահովում 4G ցանցի հնարավորությունը) օգտագործող բաժանորդներին:
*444# հրահանգի միջոցով հնարավոր է ստուգել, արդյոք SIM քարտը և հեռախոսն ապահովում են 4G ցանցի հնարավորություն թե ոչ, իսկ www.beeline.am/4g կայքի միջոցով հնարավոր է ստանալ մանրակրկիտ ինֆորմացիա, թե ինչպես հեշտությամբ անցում կատարել 3G–ից 4G ցանցին:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ ցիկլի շրջանավարտ D’efekt-ին գնել է PicsArt ընկերությունը
- Beeline-ը բարելավում է բիզնեսի համար նախատեսված PRO սակագնային փաթեթները
- BeeFree` Beeline-ն անսահմանափակ շփման ազատություն է առաջարկում իր հաճախորդներին
- Beeline-ը կօգնի կորպորատիվ հաճախորդներին կառուցել ներքին ցանց
- Հայփոստում կվաճառվեն Beeline-ի SIM քարտերը և կընդունվեն ինտերնետի և հեռուստատեսության միացման հայտերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին