Իշխանությունը հերթական անգամ ստեց ու չդադարեցրեց իր հովանավորյալ պատգամավոր Հայկ Սարգսյանի ապօրինի բիզնեսը․Ա․Բաբայան
Ֆեյսբուքյան իր էջում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ իշխանությունը հերթական անգամ ստեց ու չդադարեցրեց իր հովանավորյալ պատգամավոր Հայկ Սարգսյանի ապօրինի բիզնեսը։
«Հիշո՞ւմ եք, որ իշխանության քարոզիչամեքենան հայտնեց, թե պարետի որոշմամբ 14 օրով դադարեցվել է Սևանի White Shorja լողափի խոհանոցի (հանրային սնունդի սպասարկման) գործունեությունը։
Պարզվում է սա իշխանության հերթական ստախոսությունն էր։
Երեք օր է արդեն ամեն օր ուսումնասիրում եմ պարետի բոլոր որոշումները և գիտե՞ք, թե ինչ է պարզվել։
Պարզվել է, որ պարետը չի ընդունել այդպիսի որևէ որոշում, հետևաբար իշխանությունը հերթական անգամ ստեց ու չդադարեցրեց իր հովանավորյալ պատգամավոր Հայկ Սարգսյանի ապօրինի բիզնեսը։
Ի դեպ, իսկ ինչպե՞ս պետք է դադարեցնել գործունեությունը, երբ այդ ձեռնարկատիրական գործունեությունն իրականցվում է առանց որևէ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ։ Օրեր առաջ եմ ասել, որ White Shorja լողափը Հայկն աշխատացնում է առանց որևէ հարկ վճարելու։
Խնդրեմ, ինքներդ ուսումնասիրեք պարետի որոշումները և անձամբ համոզվեք, որ այս իշխանությունը ստի թաքավորություն է։
Սրանով ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հովանավորում իր թիմակցի ապօրինի գործունեությունը»,-գրել է Բաբայանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին