ԵԽԽՎ-ն քննադատում է Ադրբեջանին՝ հայ-ադրբեջանական սահմանին բախումներից հետո ընդդիմադիրների ձերբակալությունների համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Ադրբեջանում քաղբանտարկյալների» վերաբերյալ զեկուցող Սուննա Էվարսդոտիրը (Sunna Ævarsdóttir) և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախն ու Սըր Ռոջեր Գեյլը քննադատական հայտարարությամբ են հանդես եկել Բաքվում վերջին զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին բախումներից հետո։
«Մենք խորապես անհանգստացած ենք ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո տեղի ունեցած ցույցի մասնակիցների ձերբակալություններով։ Մեզ հատկապես անհանգստացնում է այն պնդումները, թե ձերբակալվածներին խոշտանգել են հեղաշրջման մասին կեղծ ցուցմունքներ տալու համար: Այս համատեքստում մենք մասնավորապես անհանգստացած ենք PFP-ի գործադիր անդամ Ֆուադ Քահրամանլիի դեմ հարուցված ձերբակալությունից և մեղադրանքներից։
Մենք նշում ենք վարչական կալանքի լայն կիրառությունը, որը չունի դատավարական երաշխիքներ ընդդեմ կամայականությունների և բազմիցս քննադատության է ենթարկվել Վեհաժողովի կողմից, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Նախարարների կոմիտեի կողմից», - ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ այս վերջին զարգացումները ենթադրում են, որ «կողմնակալ ձերբակալությունների անհանգստացնող ձևն ու կառավարության քննադատների կալանավորումները» ներկայացված են դատարանի կողմից ու Նախարարների կոմիտեի կողմից նկարագրված վարչական կալանքների չարաշահման կառուցվածքային խնդիրը շարունակում է մնալ։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել լիակատար հարգանք խոսքի և հավաքների ազատությունների, խոշտանգումների արգելման, ազատության և անվտանգության իրավունքների, ինչպես նաև արդար դատաքննություն անցկացնել այդ ձերբակալվածների գործերով»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ադրբեջանական պատվիրակության կողմից լրացուցիչ տեղեկատվություն կփնտրեն։ Սակայն, մոնիտորինգի վերաբերյալ համազեկուցողները հիասթափություն են հայտնել այն բանի համար, որ ԵԽ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարի հետ անմիջական նամակագրության միջոցով հարցը կառուցողականորեն քննարկելու փորձերը մերժվել են: