Եվրամիությունն իր պատմության մեջ առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանում կիբերհարձակումների համար
Եվրամիությունն իր պատմության մեջ առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանում կիբերհարձակումների համար։ Ակտիվների սառեցում և մուտքի արգելք է սպառնում 6 անձի, որոնցից 4 ռուսներին կասկածում են Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության համակարգչային համակարգը կոտրելու փորձի մեջ։ Այս մասին գրում է Euronews-ը։
Նիդերլանդների ԱԳ նախարարը թվիթերում ողջունել է հաքերներին պատժելու նոր իրավասությունները, որոնց մասին ԵՄ անդամ երկրները պայմանավորվել էին դեռևս 2019-ի մայիսին։
Սահմանափակումներ են ներկայացվում նաև երեք կազմակերպությունների նկատմամբ, որոնց մեջ է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ տեխնոլոգիաների կենտրոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան