Գիտնականները հայտնել են կանանց ճարպակալման նոր գործոնի մասին
Կանայք տղամարդկանցից ավելի շատ են ավելորդ քաշ հավաքում, եթե քիչ են սոցիալական կապեր ունենում: Այս կարծիքին են Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, hամապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է «PLOS One» միջազգային գիտական ամսագրում:
Նշվում է, որ փորձագետները վերլուծել են 28.238 մարդու սոցիալական շփումները և դրա կապը մարմնի քաշի, գոտկատեղի շրջագծի և ընդհանուր ճարպակալման հետ:
Պարզվել է, որ միայնակ կանայք՝ չամուսնացածները, այրիները և ամուսնալուծվածները, ովքեր միայնակ են ապրում և քիչ շփումներ են ունենում այլ անձանց հետ, միջին հաշվով, ունենում են ամենամեծ գոտկատեղը:
Տղամարդկանց շրջանում նկատվում է հակառակ օրինաչափությունը: Շատ սոցիալական շփումներ ունեցող, ամուսնացած մարդիկ ավելի շատ են հակված ճարպակալման, քան միայնակները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան