41 տարեկանում կյանքից հեռացել է ՊԵԿ աշխատակիցը
«Խորը ցավով հայտնում ենք, որ 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը»։ Մահազդը հրապարակվել է ՊԵԿ ֆեյսբուքյան էջում։
Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ: ՊԵԿ անձնակազմը ցավակցում է Ռաֆաել Գյուլասարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա