Սևանա լճում բնապահպանական աղետ է․ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում
Սևանա լճում բնապահպանական աղետ է։ Այս մասին ահազանգում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը միաժամանակ տեղեկացնելով․
«Վաղը`օգոստոսի 1-ին, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը իրականացնելու է Սևանա լճի ափամերձ հատվածների հանրային էքսպեդիցիա, որի ընթացքում տեղում ուսումնասիրելու ենք ափամերձ տարածքների աղետալի վիճակը և կատարելու ենք նմուշառում Սևանա լճից։
Սևանա լճի խնդիրները հրատապ լուծում են պահանջում, ու թեև Սևանի ճահճացման խնդիրը տեսանելի է լինում տարին մի քանի շաբաթ, սակայն խնդիրը առկա է ամբողջ տարվա ընթացքում, ինչի մասին «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը պարբերաբար բարձրաձայնում է:
Սևանա լճի էվտրոֆացման մասին վերջին շրջանում բնապահպանական շարժումը ամենօրյա ռեժիմով իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ։ Օրեր առաջ բնապահպանական շարժման ակտիվիստները բողոքի ակցիա իրականացրեցին Սևանի կառավարական ամառանոցի դիմաց՝ Սևանի բնապահպանական աղետի վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, Սևանա լճի վիճակով անհանգստացած քաղաքացիներին և լրագրողներին հրավիրում ենք Սևանա լճի ափամերձ հատված՝ մասնակցելու հանրային էքսպեդիցիային, ինչպես նաև տեղում ծանոթանալու խնդրի և փորձագիտական կարծիքների հետ։
Մեկնումը՝ ժամը 10:30-ին, Բուսաբանական այգու մուտքից (Ծարավ Աղբյուր փողոցից)։Մանրամասների համար զանգահարել 094 809166 հեռախոսահամարով»:
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լիճը գտնվում է նախավերջին՝ ինտենսիվ ծաղկման փուլում. Էվելինա Ղուկասյան
- Սևանա լճի «ծաղկած» ջուրում լողալու հետևանքները. ԱՆ
- Ամեն ինչ անում ենք՝ Սևանա լճից հավելյալ ջրառի առիթ չունենանք. Ջրային կոմիտեի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին