Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ում է
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ իր փաստաբան Լուսինե Սահակյանի հետ ներկայացավ ԱԱԾ։ Նա ողջունեց լրագրողներին, ասաց հարցերին կպատասխանի դուրս գալուց հետո։ Նշեց՝ տասը րոպե է տևելու։
Հիշեցնենք, որ երեկ «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Միանշանակ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում։ Նախապատրաստելով շինծու և ծիծաղելի նյութեր՝ քաղաքականացված և այդպիսով կործանված իրավապահ համակարգը քաղաքական հետապնդման հերթական հանձնարարությունն է կատարում։
Ո՞րն է այս ամենի պատճառը։
Վստահ եմ, որ պատճառը «Հայրենիք» կուսակցության օրեցոր աճող հեղինակությունն է, մարդկանց մեծածավալ հոսքը, որը Նիկոլ Փաշինյանին, հասցնում են գիտակցության կորստի։
Մարզերում մեր իրականացրած արդյունավետ գործունեությունը՝ մարզային յուրաքանչյուր բացված գրասենյակ, մեր յուրաքանչյուր հաջողված և արդյունավետ այցը մարզեր, քաղաքական իշխանությանը հասցնում է հիստերիայի, որի հետևանքով էլ դիմում են սիրելի դարձած գործիքակազմին, քաղաքական բիրտ հետապնդումներին ու հալածանքներին։
Այս ամենը քաղաքական իշխանության կողմից «Հայրենիք» կուսակցությունը և դրա ղեկավար Արթուր Վանեցյանին վարկաբեկելու հերթական անհաջող փորձն է»,- մասնավորապես նշել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հրահանգը մեկն է՝ ամեն գնով քրեական գործ հարուցել և կանխել Վանեցյանի քաղաքական գործունեությունը
- Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում․ Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան