«Իրատես». Իշխանական թիմը ավազահատիկի նման սահում է Փաշինյանի տակից
«Իրատես» թերթը գրում է. «Թիմը Նիկոլ Փաշինյանի տակից ավազահատիկի նման սահում է. մի կողմից ՍԴ դատավորի թեկնածության խնդիրը, որը բանակների է բաժանել առանց այն էլ մի կերպ զսպվող «Իմ քայլին», մյուս կողմից Մակունցի ծիծաղելի պահվածքը` կապված Զարեհի որդի` «շիշ բռնող» Հայկ Սարգսյանի հետ, որն առանց այն էլ Նիկոլի «սև ցուցակում» էր, որպես պոտենցիալ մանդատը վայր դնող, որովհետև բացարձակ «պրիզնատ» չի գալիս որևէ մեկին, այդ թվում և Նիկոլ Փաշինյանին։
«Իմ քայլում» հավերժ զբաղված են նրա հետքերը սրբելու սրբազան գործով։ Նախագահական աղջիկներ տանելու, թանկարժեք ավտոմեքենայով վոյաժներ անելու, սոցցանցերում «էքսկլյուզիվ» նկարներ գցելու վերջինիս արարքները մաքրելու արարողություններով: Իսկ դիմակ չկրելու փարթին, ասում են, վերջինիս կողմից ուղղակի մարտահրավեր էր Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ լցրել է Փաշինյանի համբերության բաժակը. ասում են` շատ շուտով` արձակուրդից հետո, պրոբլեմը «բլիժնի բոյի» կվերածվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան