Իտալիան երկարաձգել է 16 երկրից մուտքի արգելքը, Հայաստանն այդ ցուցակում է
Իտալիան հաստատում է, որ իր երկիր նոր վարակների մեծ մասը ՝ 30-ից 40 տոկոսը, ասոցացվում է օտարերկրացիների կամ նրանց հետ շփումների հետ, գրում է liveitaly.ru- ն:
Փոքր մասնաբաժին են կազմում նավով Իտալիա ժամանող փախստականները, որոնց, գուցե պարադոքսալ հնչի, ավելի հեշտ է վերահսկելը, քան այն օտարերկրացիներին, որոնք շարունակում են ժամանել Իտալիա՝ պաշտոնապես պահպանելով կանոնները:
Նման դեպք տեղի է ունեցել մի քանի շաբաթ բանգլադեշցի ներգաղթյալների հետ, որոնք ապրում և աշխատում են Իտալիայում։ Արդյունքում երկրից բոլոր թռիչքները կասեցվել են, և Բանգլադեշը ընդգրկվել է այն 16 երկրի ցանկում (ի սկզբանե եղել են 13-ը), որոնց մուտքն արգելվում է Իտալիա:
Բացի Բանգլադեշից, այդ երկրների շարքում են Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան հանրապետությունը: Դրանից հետո ավելացան Չեռնոգորիան, Սերբիան և Կոսովոն:
Այս ցուցակի մեջ չմտնող ԵՄ չհանդիսացող երկրներից հնարավոր է մուտք գործել Իտալիա, բայց միայն աշխատանքի պատճառաբանությամբ կամ հրատապությունն ապացուցված լինելու պարագայում`պահպանելով կարանտինը:
Բայց այժմ խնդիրը ավելի զգայում է, քանի որ Շենգենյան երկրներում նկատվոում է նոր վարակվածների թվի աճ։ Օրինակ ՝ Լացիոյում վերջերս հայտնաբերել են վարակված մարդկանց, որոնք ժամանել են Բելգիայից և Իսպանիայից: Եվ հետո կա Ռումինիայի օրինակը, որտեղ վարակն ամեն օր զարգանում է:
Նշենք,որ Առողջապահության նախարարությունն արդեն աշխատում է օդանավակայաններում պարտադիր արագ թեստեր ներդնելու ուղղությամբ ՝ ռիսկային երկրներից ժամանողների համար:
Հարակից հրապարակումներ`
- 31.07.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է, 13 հիվանդ մահացել է
- Իտալիան արգելել է 13 երկրների քաղաքացիների մուտք գործել երկիր, Հայաստանն այդ թվում է
- Համաճարակաբանները կազմել են այն վայրերի ցուցակը, որտեղ ամենահեշտն է վարակվել կորոնավիրուսով
- Կորոնավիրուսը կլանել է սովորականում տեղի ունեցող մահերը. վարչապետ
- Իտալիան բացում է սահմանը Եվրոպայի զբոսաշրջիկների համար
- Իտալիան բացում է առաջին թանգարանները
- Կորոնավիրուս. Իսպանիան և Իտալիան գրանցել են մահացությունների ռեկորդային ցածր ցուցանիշ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա