Փաստաբանը՝ Վանեցյանին ԱԱԾ հրավիրելու մասին. Իրավական ծաղր է
«Իրավական ծաղր է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով գործին, որի շրջանակում Վանեցյանը կանչվել է ԱԱԾ։
Հիշեցնենք, որ ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, այսօր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ, սակայն հրաժարվել է բացատրություն ներկայացնելուց։ Հարցը 2018-ին ԱԱԾ-ում աշխատանքի վերականգնված մի աշխատակցի մասին է։
«Խոսքը վերաբերում է ԱԱԾ մի աշխատակցի, որի աշխատանքի արդյունքում շատ լուրջ գումարներ են վերականգնվել բյուջե։ Եթե բանը հասնի քրեական գործ հարուցելուն, ապա դա նշանակում է լրիվ ծաղրել օրենքը, իրավական պետությունը»,- մանրամասնեց Լուսինե Սահակյանը։
Վերջինը միաժամանակ չբացառեց, որ կարող են ևս մեկ անգամ հրավիրվել ԱԱԾ կամ էլ Արթուր Վանեցյանին իրավական կարգավիճակ տալ։
«Ես արդեն ոչնչի համար չեմ զարմանում։ Ես համարում եմ, որ սա հստակ քաղաքական հետապնդում է։ Այլ դիրքորոշում որևէ տրամաբանող մարդ չի կարող ունենալ»,- նշեց նա։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էլ լրագրողների հետ զրույցում նյութերի նախապատրաստումն իր նկատմամբ քաղաքական հետապնդում, շինծու և անհեթեթ որակեց։
Նա նաև տեղեկացրեց, որ ակտիվ հանդիպումներ է ունենում, չբացառեց՝ առաջիկայում կհանդիպի ՀՀ նախկին երեք նախագահներին։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Չեմ բացառում, որ կհանդիպեմ ՀՀ նախկին նախագահների հետ
- Վանեցյան. Հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց
- Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ում է
- Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում․ Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան