
Մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը։
Հիշեցնենք, որ ժողովը հրավիրվել է Վճռաբեկ դատարանի նախագահի հուլիսի 9-ի հրամանի համաձայն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը։
Մինչ օրակարագային հարցերին անցնելը, ժողովը պետք է որոշի՝ թո՞ւյլ տալ ԶԼՄ ներկայացուցիչներին ներկա գտնվել ժողովին, թե՞ ոչ։
Panorama.am-ի լուսանկարիչը ֆիքսել է ժողովին շտապող դատավորներին։