Զբոսաշրջիկները պատմել են, թե Թուրքիայում ինչ խնդիրների են բախվել
Թուրքիայի հետ թռիչքների վերսկսման լուրից հետո հազարավոր ռուսներ շտապեցին ուղեգրեր ամրագրել: Քաղաքացիների մի մասը մինչև համաճարակի սկսվելն էր պլանավորել օգոստոսին ուղևորություններ կատարել արտերկիր:
Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի, շահույթի հետևից ընկնելով և կարանտինի ընթացքում աղքատացած ռուս օպերատորները չեն շտապում զբոսաշրջիկներին պատմել ամբողջ ճշմարտությունը թուրքական հյուրանոցների աշխատանքի մասին: Արդյունքում, արդեն տեղում, ռուսները կարող են բախվել այն փաստի հետ, որ չեն կարողանալու տեղավորվել արդեն վճարոված հյուրանոց: Եվ կստացվի, որ նոր տարբերակն ամենևին էլ այն դրախտ չէ, որը երևում էր գովազդային բրոշյուրներից:
Նշվում է, որ նմանատիպ խնդրի արդեն բախվել են Բելառուսից մեկնած զբոսաշրջիկները, որոնց մեկ ամիս առաջ թույլատրվել էր մուտք գործել երկիր: Ըստ մասնագետների, Ռուսաստանից հյուրերի ներհոսքը միայն սպառնում է ավելի սրել խնդիրը: Հանգստացող զույգը հայտնել է, որ իրենց առանց զգուշացման ուղարկվել են այլ հյուրանոց, քանի որ այն փակված է եղել: Զբոսաշրջիկներին դուր չի եկել ոչ հյուրասենյակները, ոչ էլ սնունդն ու ժամանցը: Մեկ այլ հանդստացողների հյուրանոցը փոխվել են գերբեռնվածության պատճառով ՝ այն հայտարարելով փակված:
Ըստ ATOR-ի, ներկայում այնպիսի հանրաճանաչ տուրիստական քաղաքներում, ինչպիսիք են Անթալիան և Քեմերը, հյուրանոցների միայն 20-30 տոկոսն է բաց: Եթե զբոսաշրջիկներին հասանելի լինեն միայն հինգ աստղանի հյուրանոցներ, զգալի կբարձրացնի տուրիստական փաթեթների գները: Այդ մասին հայտնում են շուկայի փորձագետները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան