Ռուս զբոսաշրջիկներն այս ամառ ցանկանում են նաև ԱՊՀ երկրներ այցելել
Առցանց ծառայության կողմից հարցման ենթարկված տուրիսները, պատմել են, թե պատրաստ են արդյոք ամռանը փոխել իրենց պլանները, եթե մոտ ժամանակներս բացվեն մի շարք երկրներ թռիչքուղիները: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»- ն՝ հղում անելով «OneTwoTrip»-ին:
Լրատվամիջոցները, վկայակոչելով կառավարության աղբյուրները, հայտնում են այն երկրների ցանկը, որոնց ուղևորությամբ առաջիկայում հնարավոր է լինելու ուղևորվել: Դրանք են՝ Հունգարիան, Մալդիվները, Հարավային Կորեան և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ընկերության մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել 2,200 հարցվողների շրջանում և պարզել, որ նրանց 79 տոկոսը ցանկանում է այցելել այդ երկրները: Միևնույն ժամանակ, զբոսաշրջիկների գրեթե կեսը (45 տոկոս) նշել են է, որ եթե օգոստոսի ընթացքում այդ թռիչքները հնարավոր դառնան, միևնույնն է նրանք չեն փոխի արձակուրդի պլանները:
Հարցման մասնակիցներից շատերը (77 տոկոս) ասում են, որ համաճարակի ժամանակ արտասահմանյան ճանապարհորդությունների գրավչությունը նրանց համար ընդհանրապես չի նվազել: Այնուամենայնիվ, զբոսաշրջիկների 63 տոկոսը խոստովանել է, որ չեն ցանկանում մինչև աշուն մեկնել արտասահմանյան երկրներ:
Զբոսաշրջիկների քառորդ մասը գտնում է, որ մոտ ապագայում կարող է հասանելի լինել Թայլանդը: Ամեն Հինգերորդը համոզված է, որ Հունաստանը կբացվի:
Զբոսաշրջիկների 12 տոկոսը կցանկանար մեկնել Իսպանիա, ութ տոկոսը քվեարկել է Մալթայի, Խորվաթիայի և Չեռնոգորիայի օգտին:
Պոտենցիալ զբոսաշրջիկները թվարկել են այն երկրների ցանկը, ուր կցանկանային այցելել այս տարի: Դրանք են՝ ԱՊՀ երկրները, Շրի Լանկան, Կիպրոսը, Դոմինիկյան հանրապետությունը, Վիետնամը, Մեքսիկան, Կուբան, Մարոկկոն և Ճապոնիան:
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջության ոլորտի խնդիրները օրեցօր վատթարանում են
- Կիպրոսում կես տարվա ընթացքում զբոսաշրջիկների հոսքը նվազել է 84%-ով
- Զբոսաշրջիկները Ռուսաստանում կստանան 5-15 հազար ռուբլի փոխհատուցում
- Փորձագետը բացատրել է, թե ինչու են քիչ զբոսաշրջիկներ այցելում Ջավախք
- Դուբայում սկսել են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին
- Զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա նվազել է 99․26 տոկոսով
- Կիպրոսն արտասահմանցի զբոսաշրջիկներից չի պահանջի COVID-19 բացասական հավաստագիր
- Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն առաջին եռամսյակում 14.6%-ով նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա