Գոռ Հովհաննիսյան. Երկու անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում
ՀՀ նախագահի աշխատակազմը մի քանի օր օր առաջ դիմել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանին՝ իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գոռ Հովհաննիսյանը։
«Հանրապետության նախագահի աշխատակազմից ինձ մի քանի օր առաջ երկու անգամ հարցրին, թե նախագահը կարո՞ղ է նորից քննարկել իմ թեկնածությունն առաջադրելու հարցը։ Ես երկու անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը, որովհետեւ երեք դատավորների պաշտոնավարման դադարեցումը համարում եմ հակասահմանադրական, ուստի չեմ կարող ինձ թույլ տալ առաջադրվել հակասահմանադրական եղանակով թափուր մնացած տեղի համար»,– մանրամասնել է սահմանադրագետը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2019թ. առաջադրել էր իրավագիտության դոկտոր, Գերմանիայում ապրող ու աշխատող Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում, սակայն ԱԺ–ում Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվել էր:
Կառավարությունն արդեն ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին՝ Վահրամ Ավետիսյանին։ Նրա հետ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երեկ հանդիպում են ունեցել։
ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը, թեկնածուներին պետք է ընտրի ԱԺ-ն՝ 3/5-րդ ձայներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին