Իրանը կփոխհատուցի ուկրաինական Boeing-ը կործանելու համար
Ուկրաինան և Իրանն ավարտել են «Ուկրաինական միջազգային ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման խնդրահարույց հարցերի շուրջ Կիևում անցկացվող բանակցությունները, որի ընթացքում Թեհրանը համաձայնել է կատարել ավիացիայի ոլորտում միջազգային կոնվենցիաներով նախատեսված բոլոր պարտավորությունները:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան: «Իրանը համաձայնեց կատարել ավիացիայի ոլորտում միջազգային կոնվենցիաներով ստանձնած բոլոր պարտավորությունները»,- բանակցություններից հետո հավաստիացրել է նախարարը՝ նշելով, որ դրանք տևել են 11 ժամ: Նրա խոսքով, Իրանը պատրաստակամություն է ցուցաբերում բանակցություններ վարել ինքնաթիռի խոցման հետ կապված բոլոր հարցերի շուրջ:
«Իրանը միացավ բանակցությունների գործընթացին, ոնոնք կապված են ողբերգության բոլոր հանգամանքների պարզման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և փոխհատուցման վճարման հետ, գործընթացը սկսվել է», - ասելէ Կուլեբան: Նա հավելել է, որ կողմերը պայմանավորվել են բանակցային գործընթացն անցկացնել մի քանի՝ քննիչների, փորձագետների, փաստաբաններ մակարդակներում, որպեսզի պարզեն բոլոր իրավական և տեխնիկական նրբությունները, և դրա հիման վրա հաշվարկեն փոխհատուցման չափը: Այս համատեքստում Կուլեբան խոստովանել է, որ փոխհատուցման չափը դեռ որոշված չէ:
«Փոխհատուցման գումարի մասին հարցին դեռևս պատասխան չկա, գումարը օդից չի վերցվում»,- շեշտեց նախարարը: Ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի, Կիևը իրավասու է բանակցություններ վարել բոլոր այն երկրների անունից, որոնց քաղաքացիները տուժել են ինքնաթիռի վթարի արդյունքում: