Հունաստանը գնում է թուրքական 50 անօդաչու սարք
Թուրքական անօդաչու թռչող սարք արտադրող ընկերությունը շահել է Հունաստանի Պաշտպանության նախարարությանը 50 մարտավարական անօդաչու վաճառելու պայմանագիրը։ Այս մասին, Defense News-ի փոխանցմամբ, հայտնել է ընկերությունը:
Assuva Savunma Sanayi ընկերությունն ասել է, որ Հունաստան ուղարկված երկու Proton Elic RB-128 անօդաչու թռչող սարքը հաջողությամբ անցել են ընդունման թեստերը: Ընկերության նախագահ Ռեմզի Բասբուգն ասել է, որ սա ընկերության առաջին արտահանման գործարքն է մի երկրի, որը և ՆԱՏՕ-ի անդամ է, և Եվրամիության:
«Մենք ձեռք ենք բերել Հունաստան արտահանման համար անհրաժեշտ բոլոր արտոնագրերը», - ասել է Բասբուգը, հավելելով, որ ընկերությունը նախկինում նույն անօդաչու սարքերը վաճառել է թուրքական, չինական և Շրի Լանկայի զինված ուժերին:
Մարտավարական անօդաչու թռչող սարքը կարող է օգտագործվել որոնողափրկարարական առաքելությունների համար: Այն կարող է նաև հայտնաբերել ստորգետնյա բունկերներ, պայթուցիկ նյութեր, ցամաքային ականներ և քիմիական նյութեր: Ջերմային ֆոտոխցիկի միջոցով այն կարող է լուսանկարել պատկերները մինչև 1 կմ հեռավորության վրա, և 50 մետր`ստորգետնյա տարածքից:
Նշենք, որ Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում առավել լարվեցին Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո։