«Հրապարակ». ԲՀԿ-ն ԱԺ մշտական հանձնաժողովում Բագրատյանի փոխարեն կնշանակի Արթուր Գրիգորյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրած Սերգեյ Բագրատյանը կլքի նաև ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։
Բագրատյանն այն զբաղեցնում էր ԲՀԿ-ի քվոտայով, ուստի կուսակցությունը չի պատրաստվում նրան թողել այդ պաշտոնում։ Քննարկվում է այդ պաշտոնում ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանի թեկնածությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում