
«Հրապարակ». Հրահանգը մեկն է՝ ամեն գնով քրեական գործ հարուցել և կանխել Վանեցյանի քաղաքական գործունեությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Ըստ մեր տեղեկությունների, այս փուլում խոսքը դեռևս գնում է նյութեր նախապատրաստելու աշխատանքների մասին, որոնք, բնականաբար, ուղղորդվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։
Հրահանգը մեկն է՝ ամեն գնով քրեական գործ հարուցել և կանխել Վանեցյանի քաղաքական գործունեությունը։ Եվ ԱԱԾ-ն՝ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ, լծվել է այս հրահանգի իրականացմանը։ Մենք տեղեկացանք, որ այսօր, ժամը 11-ին Արթուր Վանեցյանը ներկայանալու է նախկինում իր ղեկավարած հիմնարկ՝ ցուցմունք տալու, որից հետո պատասխանելու է լրագրողների հարցերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում