Չինաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելանում են
Անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է COVID-19-ի հիվանդացության 138 նոր դեպք։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նրանցից միայն 11-ի մոտ է հիվանդությունը եղել առանց ախտանիշների։ Դեպքերի 123-ն արձանագրվել են երկրի ներսում, մյուսնեը բերվել են դրսից։
Դրանից առաջ մեկ օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել էր վարակի 126 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ դեկտեմբերից մինչ օրս այդ երկրում գրանցվել է 84 հազար 200 վարակակիր, 4600 մահվան դեպք։
Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացել է 17.2 մլն մարդ, 671 հազար մարդ մահացել է։
Հայաստանում երեկ առավոտվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 38 հազար 169-ի։ Մահացել է կորոնավիրուսով 953 հիվանդ, որից 225-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդություններից։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի անհանգստացուցիչ նոր թվեր Չինաստանում
- Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 36 նոր դեպք
- ԱՀԿ փորձագետները մեկնում են Չինաստան՝ կորոնավիրուսների ծագումը ուսումնասիրելու
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան