Վանեցյան. Հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց
«Ինձ ԱԱԾ կանչել են մի անհեթեթ գործի շրջանակում։ Որևէ կարգավիճակ չունեմ»,- ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում՝ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո։
Նա մանրամասնեց՝ նյութերի նախապատրաստման շրջանակում հրավիրվել է բացատրություն տալու համար։
«Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը, այցելել եմ ու հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց»,- մանրամասնեց ընդդիմադիր կուսակցության նախագահը։
Վանեցյանի խոսքով, գործը ոչնչի մասին է, հերթական շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող գործ է։
«Վերջին ութ ամիսների ընթացքում իշխանությունները փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը։ Այն մեղադրանքները, որ հնչեցվել են իմ հասցեին, որևէ մեկը չի հաստատվել։ Ինչպես դրանք, այնպես էլ այս «մեղադրանքը», իմ կարծիքով հօդս են ցնդել»,-ասաց Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենը մի քանի բառով ներկայացրեց, թե ինչի մասին է խոսքը. 2018-ին ԱԱԾ-ում աշխատանքի է վերականգնվել ծառայության նախկին աշխատակիցներից մեկը, ով ԱԱԾ մեկնաբանությամբ, իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու։
«Բայց երևի օրենքի ընթերցման կամ հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն, ոչ թե քննիչներն ու ԱԱԾ աշխատակիցները, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև ԱԱԾ գործող տնօրենը։ Եթե օրենքը կարդային մինչև վերջ, կտեսնեին, որևէ խախտում տեղի չի ունեցել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ում է
- Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում․ Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին