Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1168 դեպք: Ապաքինվել է ևս հինգ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 940։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ։ Կարանտինի ռեժիմում է 6596 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա