Քաղաքական 10:25 31/07/2020 Հայաստան

Քաղաքագետ. «Իմ քայլի» քայլերը դեպի լուսանցք. դեժավյու

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր հոդվածում գրում է.

«Երբեմն ներկան հասկանալու համար պետք է լինում վերադառնալ անցյալ, որովհետև հաճախ այսօր տեղի ունեցող գործընթացները նախկինում կատարվել են: Անցյալի վերլուծությունը կարող է թույլ տալ հասկանալ ներկա իրադարձությունների հանգուցալուծումը: 2018-ին տեղի ունեցած իրադարձությունները կանխատեսելի էին, որովհետև այն ժամանակվա իշխանությունը վերածվել էր մարգինալ խմբի և հանրություն-իշխանություն կապը կտրվել էր:

«Հանրային կարծիքի տրոհումը, մամուլի նկատմամբ անվստահությունը, ընտրությունների ինստիտուտի դեգրադացիան, տնտեսության ստագնացիան տարանջատել են հասարակությունը մարգինալ խմբերի` ատոմիզացիա է կատարվում մինչև անհատները: Ոչինչ ոչ ոքի այլևս չի միավորում, իսկ իշխող կաստային միավորում է միայն կոռուպցիոն կերակրաշղթային մոտ գտնվելը: Դա նրանց միավորող և հարազատության զգացմունք հաղորդող միակ դրդապատճառն է:

Սակայն որքան կերակրամանը փոքրանում է, այնքան մեծանում է կերակրաշղթայի ավելի ցածր աստիճանում հայտնվելու վախը: Հանրության մարգինալացումը հանգեցրել է հաջորդ տրամաբանական հետևանքին` մարգինալացել է նաև իշխանությունը` կենտրոնական և համայնքային: «Մարտի դաշտում» մնացել են ոստիկաններն և հարկահավաքները: Իշխանություն-ժողովուրդ առճակատման գիծը խորհրդարանից, ավագանուց տեղափոխվում է փողոց և դատարանի դահլիճներ»,-սա 2018 թվականի փետրվարին իմ գրած մի հոդվածից մեջբերում է: Հոդվածը կոչվում էր «Իշխանության մարգինալիզացումը»:

Հոդվածն ավարտվում էր մի տխուր վերջաբանով. «Առաջին իսկ վտանգի ազդանշանի դեպքում նրանցից ոչ ոք չի դիմադրելու, իսկ մինչ այդ նրանք մեկուսանալու են հանրային հարթակներից, պատսպարվելու են պարիսպների ու ոստիկանների հետևում, իսկ ճահիճը պրովոկացիաների ենթարկելու ցանկացած քայլ ոչ ադեկվատ արձագանք է ունենալու»:

«Նրանք» իշխանության ներկայացուցիչներն էին: Ինչպես տեսանք մի քանի ամիս անց, դա տեղի ունեցավ:

Վերը նկարագրվածը չի նշանակում, որ մինչ 2018 թվականը իշխանության եղած մարդիկ վատն էին, մասնագետներ չէին, բոլորը կոռուպցիոներներ էին, երկրի համար ոչ մի դրական բան չեն արել։ Ամենևին ոչ, դա նշանակում էր, որ այն ժամանակվա համակարգը, որպես այդպիսին, կտրվել էր իրականությունից, գոյություն ուներ ինքն իր մեջ, իսկ հանրությունն ապրում էր իր կյանքով՝ յուրաքանչյուրն իր համար։ Բնականաբար, նման իրականությունը ոչ մի լավ տեղ չէր կարող տանել։

Դա «անցյալի» նկարագրությունն էր։ Իսկ արդյոք հիմա այդպե՞ս չէ, երբ այն ժամանակվա մարգինալացված հասարակության ատոմիզացված հատվածներից մեկը 2018-ին եկել է իշխանության։

«Նոր Հայաստանի» նոր մարգինալացումը

Տեղեկանք՝ ըստ հանրագիտարանի․ «Մարգինալ (լատ.՝ margo - ծայր, սահման, անգլ.՝ marginal ծայրամասում գտնվող, սահմանային, նվազագույն, աննկատելի, սահմանագծային, անցումային վիճակում գտնվող), հասարակության շրջանում սոցիալական անկարողություն ու դեգրադացիա (լատ.՝ degradacja - աստիճանական անկում), օտարացում։ Մարգինալ մարդիկ կանգնած են տարբեր մշակույթների և ազգերի մեջտեղում, հին և նոր քաղաքական գաղափարների, ազգայնական և աշխարհաքաղաքացիական կողմնորոշումների, կրոնական և աթեիստական համոզմունքների, աշխատանքային և սպառողական դիրքորոշումների միջև։

Հասարակական գիտակցությունը հայտնվում է մարգինալ վիճակում, երբ նրանում տարօրինակ ձևով զուգակցվում են փոխադարձ տարբեր «եզրերը»։ Մարգինալ կարող են համարվել այն խմբերը, որոնք հասարակության մեջ հայտնվել են լուսանցքային գոտում»։

Գործող կառավարության ու ԱԺ ներկա խորհրդարանի կազմը եթե դիտարկենք, ապա նրանց լավագույն սահմանումը հենց «մարգինալ» թեզն է՝ հանրային եղած արժեքների լուսանցքում գտնվելը։

Եթե հետևենք գործող իշխանության ներկայացուցիչների, նրանց «Ֆան» խմբերի արտահայտած մտքերի բովանդակությանը՝ նվիրված կրթական ոլորտին, մշակութային արժեհամակարգին, դատաիրավական փոփոխություններին կամ ցանկացած այլ ոլորտին, ապա դրանք մեր հասարակությունում եղած արժեքների լուսանցքներում են գտնվում։

Մարգինալ խմբերը՝ ըստ սահմանման, «այն խմբերն են, որոնք մերժում են ընդունված այն ավանդական արժեքները, որտեղ նրանք գործում են և հաստատելով սեփական նորմերն ու արժեքները»։

Պատահական չէ, որ իշխող բազմության հիմնական կարգախոսը «մերժումն» է, այլ կարգախոս նրանք չունեն։ Նրանք ամեն օր ինչ-որ նոր բան են մերժում։ Նրանք դատապարտված են մերժել այն ամենը, ինչը կարող է համախմբել հասարակությանը, որովհետև․
. դադարելով մերժել՝ նրանք քաղաքականապես դառնում են անիմաստ՝ նրանց միակ ծրագիրը «մերժելն» է,
. ցանկացած համախմբող գաղափար նրանց կարող է զրկել իշխանությունից, որովհետև համախմբում կարող է տեղի ունենալ միայն մեծամասնության կողմից ընդունված գաղափարի շուրջ, իսկ դրանք բոլորը նրանք արդեն մերժել են։ Որպեսզի հանրության շրջանում որևէ համախմբում տեղի չունենա, նրանք պետք է մերժեն այն ամենը, ինչը հնարավոր է։

Մենք այսօր ունենք մարգինալ իշխանություն, որը դատապարտված է, սակայն դա դեռ չի նշանակում, որ հասարակության համար արդեն կա ընդունված նոր քաղաքական էլիտա։ Դա է այսօրվա հիմնական ինտրիգը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am
21:11
Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եռաբլուրում անցկացվել է մոմավառություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}