Կորոնավիրուս. Ֆրանսիայում ապրիլից ի վեր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում դեպքերի առաջին աճն է արձանագրվել
Ապրիլի սկզբից ի վեր Ֆրանսիայում առաջին անգամ ավելացել է COVID-19-ով հիվանդների թիվը, որոնք ինտենսիվ թերապիա են անցնում հիվանդանոցներում․ առողջապահության աշխատակիցները նախազգուշացրել են, որ վիրուսի շրջանառությունը շարունակում է մնալ «կայուն»: Այս մասին գրում է Euronews-ը։
Պաշտոնյաները հայտնել են նաև հիվանդության «հաճախակի աճի մասին»՝ նախորդ շաբաթվա համեմատ 54%-ով ավելի կորոնավիրուսային դեպքեր են գրանցվել:
Այս աճը նկատվել է «մասնավորապես 20-30 տարիքային խմբում»,- ասել է Ֆրանսիայի հանրային առողջության գործակալությունը։
Չորեքշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրեց երիտասարդներին, որ նրանք «անպարտելի չեն», նշելով աճող ապացույցների մասին, որ կորոնավիրուսով հիվանդները կարող են ունենալ առողջության երկարաժամկետ խնդիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան