31.07.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է, 13 հիվանդ մահացել է
Հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որոնցից 28997-ն` առողջացած, 738-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 354 նոր դեպք և 631 առողջացած«մ-նշում են ԱՆ-ից։
Համեմատության համար նշենք, որ նախորդ երեք օրերին գրանցվել էին 259, 308, 239 նոր դեպքեր։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228 է:
Հարակից հրապարակումներ`
- 30.07.2020. Կորոնավիրուսով հիվանդացության 259 նոր, մահվան 5 դեպք
- 29.07.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 308 նոր դեպք է գրանցվել
- 28.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել, 239 նոր դեպք է գրանցվել
- 27.07.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
- 26.07.2020. Կորոնավիրուսից 5 հիվանդ է մահացել, գրանցվել է 321 նոր դեպք
- 25.07.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, մահացել է 10 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին