Միլիոնավոր ամերիկացիներ վտարման վտանգի տակ են
ԱՄՆ-ում կարող է սկսվել վարձակալած բնակարաններից պարտապանների վտարման ալիք: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, գրում է The Hill-ը: Նշվում է, որ ԱՄՆ ավելի քան 23 միլիոն բնակիչ վստահ չեն, որ կարող են հաջոդ ամիս վճարել բնակարանի վարձը:
Այսպիսով, երկրում բոլոր վարձակալների մոտ մեկ երրորդը ֆինանսական դժվարություններ է ունենում: Միևնույն ժամանակ, հարցվածների կեսը նշել են, որ չեն վճարել նախորդ ամսվա վարձավճարը:
Մարտին, երբ շատ ամերիկացիները կորցրել էին իրենց աշխատանքը կորոնավիրուսի համավարակ պատճառով և այլևս չէին կարող ժամանակին վճարել իրենց վարձավճարը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներդրել էր բնակարաններից վարձակալների վտարման մորատորիում: Նմանատիպ մորատորիումները կրկնվել են պետական մակարդակով, բայց դրանք էլ շուտով կավարտվեն:
Ավելի վաղ Նոբելյան դափնեկիր Ռոբերտ Շիլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ խոշոր քաղաքներում տների գները կարող են կտրուկ իջնել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 70 հազար նոր դեպք
- ԱՄՆ-ում COVID-19-ի ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել
- Թրամփ. ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի թիվն աճում է՝ աշխարհում լավագույն թեստավորման պատճառով
- Հունիսին ԱՄՆ-ում աշխատատեղերի քանակն աճել է ռեկորդային չափով՝ 4,8 միլիոնով