Քաղաքական 09:15 01/08/2020 Հայաստան

Եգիպտոսում ՀՀ դեսպան. Թուրքիայի սադրիչ կեցվածքը լրջորեն խաթարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Ալ-Ախբար» օրաթերթին։ Լրատվամիջոցը դեսպանից  հարցազրույց է վերցրել հուլիսի 20-ին, այն հրապարակվել է հուլիսի 31-ին։ Հարցազրույցի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

Հարց. Ի՞նչն էր վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառը։

Կարեն Գրիգորյան. Հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հարձակումը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու փորձ էր։ Կարծում եմ, որ մենք ցույց տվեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի միայն մեկ հանգուցալուծում, որը հիմնված է ներգրավված բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կողմից փոխզիջումների սկզբունքի վրա։

Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի նման պահվածքը պայմանավորված է մի շարք պատճառներով՝ ներքին և արտաքին։ Ադրբեջանի ղեկավարության համար փորձարկված գործելաոճ է, հասարակության ուշադրությունն ահռելի սոցիալական և տնտեսական խնդիրներից շեղելը՝ համավարակից, սոցիալական անարդարությունից, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտումներից և այլն։ Կա ևս մեկ կարևոր հանգամանք, վերջին երկու տասնամյակների ընթացքում ադրբեջանական ղեկավարությունը սեփական հասարակությունը սնում է հակահայկական քարոզչությամբ։ Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջանի պետականության հիմնասյուներից մեկը։ Հայի՝ որպես թշնամու կերպարը ներարկվում է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ ողջ կյանքի ընթացքում, սկսած մանկապարտեզից մինչև կրթական և ոչ միայն կրթական հաստատությունները։ Հանրային ելույթները, ֆիլմերը, դասագրքերը, պատկերները, այն ամենն ինչն ունի պարտադիր բնույթ, պարունակում է հակահայկական տարր։ Եվ այսօր ադրբեջանական իշխանությունները մի կողմից փորձում են օգտագործել հակահայկական քարոզչության արդյունքը, մյուս կողմից դարձել են դրա պատանդը։ Ադրբեջանի բնակչությունը ցանկանում է տեսնել հսկայածավալ ռազմական ծախսերի արդյունքը և սեփական կառավարության ռազմաշունչ խոստումների իրականացումը։ Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցավ զանգվածային ցույց, որի ընթացքում հազարավոր երիտասարդ ցուցարարներ, հիասթափված ևս մեկ ռազմական ձախողումից, պահանջում էին պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այսպիսով, արդեն հասարակական կարծիքը նույնպես դրդում է Ադրբեջանին ռազմական արկածախնդրությունների։ Հիմնական արտաքին գործոնը, ինչպես նշել էի, Թուրքիայի ազդեցությունն է։ Անշուշտ սա ամենակարևոր գործոնն է, առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանը չէր համարձակվի գնալ իրավիճակի սրացման։

Հարց. Կան արդյո՞ք հրադադարի հաստատման կամ միջնորդության որևէ առաջարկություններ։

Կարեն Գրիգորյան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն ունի հայաբնակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելություն իրականացնելու միջազգայնորեն ճանաչված մանդատ, հրադադարի հաստատման բանակցությունների միակ հարթակն է Հայաստանի համար, քանի որ այն հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը։ Հարկավոր է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագները (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան) կուտակել են միջնորդական առաքելություն իրականացնելու հսկայական փորձ՝ մի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի և մյուս կողմից Ադրբեջանի միջև։

ՀՀ արտաքին գործերի նախարարը, վարչապետի և պաշտպանության նախարարի հետ աշխատանքների համակարգմամբ, մշտական կապի մեջ է գտնվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրավիճակը և էսկալացիայի հետևանքները։

Ներկայումս ադրբեջանական կողմը, հակադրվելով ԵԱՀԿ ՄԽ սադրիչ գործողություններից և բորբոքող հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարը պահպանելու կոչերին, մշտապես դիմում է ուժի կիրառման սպառնալիքին և իրավիճակի լարվածությանը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների տեղակայումը։ Ինքներդ դատեք իրավիճակի մասին։

Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ հետապնդելով բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի լուծման նպատակը։ Պատերազմը ճիշտ տարբերակ չէ։

Հարց. Ինչպիսի՞ն է հայկական կողմի գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններին։

Կարեն Գրիգորյան. Թուրքիան շարունակաբար խիստ բացասական դերակատարում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, պաշտպանելով ադրբեջանական իշխանությունների գործողությունները Հայաստանի հետ սահմանում և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակի ապակայունացման ուղղությամբ։ Թուրքական իշխանությունները, ներառյալ՝ նախագահը, արտաքին գործերի և ազգային պաշտպանության նախարարները, հրապարակել են մի շարք հայտարարություններ ադրբեջանական զինված ուժերի վերջին ռազմական սադրանքների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իր բոլոր միջոցներով շարունակելու է աջակցել Ադրբեջանին։ Պաշտպանության նախարարությունն իր հերթին հաստատել է, որ Թուրքիան կշարունակի տրամադրել ողջ հնարավոր օժանդակությունը և աջակցությունն իր ամենից մերձավոր դաշնակից Ադրբեջանին Հայաստանի դեմ գործողություններում՝ «մեկ ժողովուրդ երկու պետություն» սկզբունքի հիման վրա։ Հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում, յուրաքանչյուրը պետք է մտապահի, որ Թուրքիան և Ադրբեջանը բոլոր ուղղություններով հանդես են գալիս գործողությունների սերտ համադրությամբ։ Հայտարարությունները, ոչ միայն պարունակում են Ադրբեջանին անվերապահ աջակցություն, այլ նաև ցուցադրում են Հարավային Կովկասում Թուրքիայի բացահայտ հավակնությունները, ինչը Թուրքիայի նախագահը և այլ պաշտոնյաները փորձում են առարկայացնել՝ հղում կատարելով տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» մտքին։ Փաստն այն է, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանի արկածախնդիր ռազմատենչությանը։ Հարևան տարածաշրջանների հակամարտություններում խառնակչությունները դարձել են թուրքական դիվանագիտության ավադական գործելաոճը։ Շրջանառելով իր պատմական առաքելությունն ու էթնիկ կամ կրոնական կապվածությունը՝ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելք, Արևելյան Միջերկրական և Հյուսիսային Աֆրիկա՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ շրջաններում բնակվող ժողովուրդներին։

Ավելին, Թուրքիայի սադրիչ և կողմնակալ կեցվածքը լրջորեն խաթարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և հաստատում է, որ Թուրքիան չի կարող ներգրավվել խնդրի կարգավորմանն ուղղված որևէ միջազգային նախաձեռնության՝ հատկապես և առաջին հերթին ԵԱՀԿ շրջանակներում։

Հայաստանը խստորեն դատապարտում է մեր տարածաշրջանում անկայունության սփռման թուրքական փորձերը և հաստատում է, որ շարունակելու է միջազգային և տարածաշրջանային խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված կառուցողական աշխատանքները, այս ուղղությամբ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

Հարց. Համարու՞մ եք Թուրքիայի հայտարարությունները որպես պատասխան հայերի բնաջնջման ճանաչման գործում ԱՄՆ, Ֆրանսիայում և այլ երկրներում Հայաստանի արձանագրած հաջողությունների արդյունք։

Կարեն Գրիգորյան. Վստահ եմ, որ խնդիրն ավելի տարողունակ է, և թուրքական թշնամական վերաբերմունքը ոչ թե ընդամենը վերաբերմունք է այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Հայկական պետականության պարագայում թուրքական թշնամական քաղաքականությունն ունի այլ հիմքեր։ Չնայած երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու Հայաստանի փորձերին, դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն և Հայաստանի ապօրինի շրջափակումը դեռ շարունակվում է։ Եվ այսօր՝ 21-րդ դարում, թուրքական ղեկավարությունը մեր տարածաշրջանում կառուցում է իր քաղաքականությունը Ադրբեջանի հետ ազգակցության, Հայոց ցեղասպանության արդարացման և հանցագործության անպատժելիության ավանդույթներով։ Ցավալիորեն հակահայկական քաղաքականությունն ակնհայտորեն թուրք-ադրբեջանական համատեղ ռազմավարական աշխարհընկալման մասն է։ Անդրադառնալով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նշեմ որ դա բնականոն և կարևոր գործընթաց է, ինչը գնահատվում է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Ցեղասպանության ճանաչումը ապագա ցեղասպանությունների կանխարգելումն է։ Իհարկե, Թուրքիան հակադարձում է ճանաչման յուրաքանչյուր դեպքի, քանի որ այն ցնցում է թուրքական պետականության հիմքերը, որը հեղեղված է արյամբ։

Հարց. Արդյո՞ք փաստվել է Հայաստանի հետ հակամարտությունը թեժացնելու համար թուրքական ռազմական օժանդակությունը Ադրբեջանին։

Կարեն Գրիգորյան. Այո, մենք ունենք փաստեր և դա մեկանգամյա աջակցություն չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև լիակատար ռազմական համագործակցության գոյությունն անհերքելի փաստ է։ Այս առումով, ես կցանկանայի վերադառնալ այսպես կոչված «պատմական առաքելությանը» տարածաշրջանում։ Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար։ Շատ պարզ է։ Հաշվի առնելով պատմության դասերը՝ Հայոց ցեղասպանությունը, 1918-20թթ. ընթացքում Հայաստանի Առաջին հանրապետության դեմ պատերազմները, Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հայկական տարածքներ ներխուժման չիրականացված ծրագրերը, և այսօրվա իրողությունը՝ տնտեսական շրջափակումը, Ադրբեջանին անվերապահ աջակցությունը, թուրքական «պատմական առաքելության» իրականացումը նշանակում է հայկական պետականության և հայ ժողովրդի ոչնչացում։

Հարց. Լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կապված է Ռուսաստանի հետ որոշ հարցերում նրա անհամաձայնության հետ, հատկապես, որ Ռուսաստանը և Հայաստանը կապված են բազմաթիվ տնտեսական, քաղաքական, ռազմական համաձայնագրերով։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։

Կարեն Գրիգորյան. Իհարկե, մենք չենք կարող քննարկել տարածաշրջանային զարգացումներն առանց ուշադրություն դարձնելու միջազգային իրադրությանը։ Ռուսաստանը Հայաստանի սերտագույն դաշնակիցն է, ավանդական դաշնակիցը, որն ունի շատ ծանր և բարդ հարաբերությունների պատմություն Թուրքիայի հետ։ Վերջին տարիներին Անկարայի ծավալապաշտական քաղաքականությունը ցույց է տալիս, որ Թուրքիան օգտագործում է յուրաքանչյուր գործիք, յուրաքանչյուր առիթ, տարածելու իր ազդեցությունը՝ կարծես փորձելով վերականգնել Օսմանյան կայսրությունը։ Ակնհայտ է, որ թուրքական ղեկավարության քաղաքականությունը, որը սպառնում է Մերձավոր Արևելքին, Արևելյան Միջերկրականին, Հյուսիսային Աֆրիկային և Հարավային Կովկասին, հաճախ կոչվում է նեոօսմանիզմ։

Հարց. Հակադրվում են արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն սահմանելուն ուղղված Ադրբեջանի փորձերը տեղի բնակչության ցանկություններին։

Կարեն Գրիգորյան. Կցանկայի նշել, որ Լեռնային Ղարաբաղը տարածք չէ, այլ անկախ երկիր՝ պետության համար բոլոր կենսական ատրիբուտներով՝ բնակչություն, տարածք, կառավարություն և ինքնիշխանություն։ Արցախ անունով այս շրջանը կազմել է պատմական Հայաստանի մի մասը՝ այն պատմական Հայաստանի 10-րդ նահանգն էր։ Հայերը Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակվում են ավելի քան 2500 տարի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլը սկսվել է 1980-ականների վերջին, երբ ադրբեջանական իշխանությունները նպատակադրվեցին դուրս մղել շրջանում մեծամասնություն կազմող հայկական ազգաբնակչությանը։ Նույնիսկ, մինչ այդ՝ ողջ խորհրդային շրջանում Ադրբեջանը կիրառել է հայերի տեղահանության քաղաքականություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղից։ Առաջինի դեպքում դա հաջողվեց, մյուսի դեպքում՝ ձախողվեց։ Կարևոր է արձանագրել, որ նախքան Խորհրդային միության փլուզումը, 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հանրաքվեի միջոցով հռչակել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապատությունը, ինչը լիովին համապատասխանել էր այն ժամանակվա ԽՍՀՄ սահմանադրության տառին և ոգուն։ Այսպիսով Խորհրդային Ադրբեջանի տարածքում ստեղծվել էին երկու հավասարազոր պետական միավորներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությչունը և Ադրբեջանի Հանրապետությունը։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի բնակչության հստակ ցանկությունն արտահայտվել է վերը նշված հանրաքվեի միջոցով։ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմը բռնկվեց ադրբեջանական իշխանությունների պատերազմելու որոշմամբ։ Այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչությունը համոզված է, որ այն օրը երբ Ադրբեջանը հսկողություն կսահմանի իրենց երկրի վրա, նրանք կկորցնեն ամեն ինչ, ընդհուպ՝ կյանքը։ Չկա այլ տարբերակ, քան պաշտպանել ազատությունը։

Հարց. Ադրբեջանի հետ բախումների կապակցությամբ ի՞նչ աջակցություն է ակնկալում Հայաստանն իր միջազգային բարեկամներից, այդ թվում նաև Եգիպտոսից։

Կարեն Գրիգորյան. Մենք ունենք պաշտպանվելու սեփական հնարավորությունները։ Հայաստանը հանդիսանում է նաև ՀԱՊԿ անդամ, տեղին է նշել նաև ՆԱՏՕ և շատ այլ գործընկերների հետ համագործակցությունը։ Հայաստանը բավականին գործընկերներ ունի միջազգային հանրության շրջանում և իհարկե Եգիպտոսը կարևոր բարեկամներից է։ Մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամներից և գործընկերներից աջակցության և համագործակցության համար։

Հարց. Ի՞նչ դերակատարում ունեն եգիպտահայերը Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։

Կարեն Գրիգորյան. Եգիպտոսի հայկական համայնքը գոյություն ունի դարեր շարունակ։ Հայոց ցեղասպանությունից հետո Եգիպտոսը նոր հայրենիք դարձավ հազարավոր հայերի համար, որոնց հաջողվել էր վերապրել արհավիրքը։ Եգիպտոսի հյուրընկալությունը և եգիպտական հողում հայերի կառուցողական դերակատարումը միահյուսել են մեր ժողովուրդների ճակատագրերը։ Նույնիսկ այսօր՝ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, հայկական համայնքը վստահելի միջնորդ է հայ-եգիպտական հարաբերություններում։ Սա մի կապ է, որը տնտեսապես և մշակութային առումով հարստացնում է Հայաստանը և Եգիպտոսը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Դեպքի մանրամասները Aravot.am-ին պատմել է ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}