Երվանդ Խունդկարյանը՝ ՍԴ դատավարի թեկնածու
Դատավորների ընդհանուր ժողովը կողմ է քվեարկել ՍԴ դատավորի պաշտոնում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, իսկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանի օգտին քվեարկող դատավորների թիվը քիչ էր, վերջինիս վարկանիշն անհամեմատ ցածր է՝ ընդամենը 9 միավոր: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Դատավորների կարգապահական հանձնաժողովի անդամներ են ընտրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:
«Արձանագրենք, որ նշված դատավորներն ունեն բարձր և միջին վարկանիշ. Հովիկ Շահնազարյանի վարկանիշը 33 միավոր է, Լիլիթ Կատվալյանի վարկանիշը՝ 23 միավոր, Արման Հովհաննիսյանի վարկանիշը 52 միավոր է, իսկ Սերգեյ Մարաբյանի վարկանիշը 70 միավոր է»,-գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի պաշտոնում ՀՀ կառավարությունը ներկայացրել է գիտնական իրավաբան Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։
Գերմանիայում աշխատող սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը երեկ հայտարարել է.
«Հանրապետության նախագահի աշխատակազմից ինձ մի քանի օր առաջ երկու անգամ հարցրին, թե նախագահը կարո՞ղ է նորից քննարկել իմ թեկնածությունն առաջադրելու հարցը։ Ես երկու անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը, որովհետեւ երեք դատավորների պաշտոնավարման դադարեցումը համարում եմ հակասահմանադրական, ուստի չեմ կարող ինձ թույլ տալ առաջադրվել հակասահմանադրական եղանակով թափուր մնացած տեղի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Հովհաննիսյան. Երկու անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում
- «Ժողովուրդ». ՍԴ դատավորի թեկնածուի և «Իմ քայլը» խմբակցության անդամների միջև դռնփակ հանդիպումը լարված է անցել
- Ռուբեն Մելիքյան. ՍԴ դատավորի թեկնածուն ընտրվել է առանց մրցութային ընթացակարգի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին