Ռուսաստանի բնակչների համար գազի գները բարձրացել են
Օգոստոսի 1-ից Ռուսաստանում բարձրացել են գազի գները: Այս մասին ասված է Դաշնային հակամենաշնորհային ծառայության (FAS) կարգադրության մեջ, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Բնակչության համար գազի գինն աճել է երեք տոկոսով: Դա պայմանավորված է մեծածախ գների ինդեքսավորմամբ: Սպառողների այլ խմբերի համար, ինչպիսիք են օրինակ տնտեսվարողները, աճը կկազմի 2,99 տոկոս:
Կորոնավիրուսի հսմսճսրսկի և նավթի գների անկման հետևանքով առաջացած ճգնաժամի համատեքստում առաջարկվել էր սառեցնել գները, բայց ի վերջո որոշվեց բարձրացնել դրանք: Ի սկզբանե գների բարձրացումը պլանավորված էր հուլիսին, բայց ժամկետները հետաձգվել էին:
Հուլիսի 1-ից երկրում աճել են կուտակային կենսաթոշակները՝ բարձրանալով 9,13 տոկոսով: Փոփոխություններն ազդել են 80 հազար թոշակառուների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան