Չորս մարդու դի է հայտնաբերվել Ալթայի երկրամասի զբոսաշրջության կենտրոնում
Չորս մահացած մարդ, այդ թվում՝ մի երեխա է գտնվել Ալթայի երկրամասի Այա լճի մերձակայքում գտնվող զբոսաշրջության կենտրոնում: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրներից:
«Բացվել է համարներից մեկը, որտեղից մարդիկ երկար ժամանակ դուրս չէին եկել: Այդտեղ հայտնաբերվել Է չորս դի, այդ թվում՝ անչափահաս երեխայի»,- ասում է աղբյուրը:
Նա նշել է, որ մարդկանց մահվան պատճառները դեռ անհայտ են, կատարվում է փորձաքննություն:
Քննչական կոմիտեն դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ: Ըստ գերատեսչության թարմացված տվյալների՝ հայտնաբերվածների թվում երկու երեխա է: Նոր տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի իրավապահ մարմինների հետաքննության վարչությունից:
«Քննչական մարմինները ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (« Երկու կամ ավելի անձանց սպանություն ») հարուցել են քրեական գործ Ալթայի շրջանում գտնվող զբոսաշրջության կենտրոնի տարածքում գտնվող սենյակում չորս հոգու դիերի հայտնաբերման հիմքով: Դեպքի վայրում զննում են քննիչները, քննիչ- քրեագետները, ոստիկանության ծառայողները և Ալթայի շրջանի դատախազը»,- ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաստատվել է, որ չորս հոգանոց ընտանիքը կենտրոն է ժամանել հուլիսի 26-ին: Քննիչները պարզում են նրանց մահվան պատճառը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա