01.08.2020. Կորոնավիրուսի 291 նոր դեպք է գրանցվել, 11 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուս ախտորոշվել է 291 մարդու մոտ։ Ընդհանուր առմամբ վարակվածնի թիվը հասել է 38 հազար 841-ի։ Մեկ օրվա ընթացքում իրականացվել է 1920 թեստավորում։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 մարդ։ Այս ընթացքում Հայաստանում հիվանդությունից մահացել է 749 մարդ, կորոնավիրուսով ևս 228 հիվանդ, ըստ ԱՆ-ի, մահացել է այլ հիվանդությունից։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 31.07.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է, 13 հիվանդ մահացել է
- 30.07.2020. Կորոնավիրուսով հիվանդացության 259 նոր, մահվան 5 դեպք
- 29.07.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 308 նոր դեպք է գրանցվել
- 28.07.2020. Կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել, 239 նոր դեպք է գրանցվել
- 26.07.2020. Կորոնավիրուսից 5 հիվանդ է մահացել, գրանցվել է 321 նոր դեպք
- 25.07.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, մահացել է 10 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան