Զոհրաբ Մնացականյան. Ուկրաինան կարծես բարդույթ ունի
«Ուկրաինան կարծես բարդույթ ունի՝ ընկալելու ԼՂ հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքիները, որոնց բախվում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայ-ադրբեջանական պետական սահմանին ռազմական գործողությունների վերաբերյալ Ուկրաինայի արձագանքի մասին հարցին ի պատասխան հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մնացականյանն ընդգծեց, որ Ուկրաինան կոնֆլիկտները տարանջատելու և ըստ իրենց պատմության, էության գնահատելու է։
«Այս առումով է, որ մենք ունենք անհամաձայնություն»,-հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը։
Նա նկատեց, որ երկու տարի հետևողականորեն աշխատում են այդ պետության հետ, բարեկամ ժողովրդի հետ որևէ խնդիր չունեն։
«Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել՝ տեղ հասցնելու ազդակները և պատգամները։ Բայց անընդունելի ենք համարում և շարունակելու ենք անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից։ Սա ոչ տարածաշրջանին, ոչ մեզ, ոչ իրենց որևէ օգուտ չի բերում»,-ասաց ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ՀԱյաստանի ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Վերջինը դեսպանին ներկայացրել է ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։
Ուկրաինայի ԱԳՆ-ն հ այտարարության մեջ նշել էր, թե «կողմնակից է իրավիճակի քաղաքական կարգավորմանը՝ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության հիման վրա»։
Հայտարարությունից հետո Երևանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ բողոքի դաշնակցական երիտասարդների բողոքի ակցիան, որի ժամանակ նրանք բորշչով լի տարաներ նետեցին դեսպանատան շենքի ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի դեսպանատան շենքի վրա բորշչ թափեցին
- Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան