«Հրապարակ». Ազգային պարկը փոխանակ իր բուն գործունեությամբ զբաղվի` մաքրի ափամերձ տարածքները, «շիշ բռնողին» անօրինական տարածք է տրամադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` մեռնող Սևանում քչից-շատից լողալ հնարավոր է միայն Շորժայի` Հայկ Սարգսյանին պատկանող լողափում, որովհետև այն մաքրվում է։ «Ազգային պարկը փոխանակ իր բուն գործունեությամբ զբաղվի` մաքրի ափամերձ տարածքները, «շիշ բռնողին» անօրինական տարածք է տրամադրել, վերջինս էլ քոթեջներ, օբյեկտներ է սարքել այնտեղ, ինչն էլ իր հերթին է շարժել իշխանական էլիտայի զայրույթը»,- ասաց Սևանի խնդրով զբաղվող մեր աղբյուրը։
Ի դեպ, լճի կանաչելուն զուգընթաց, Փաշինյանների ընտանիքը նախկին «էնտուզիազմով» այլևս չի գնում Սևանի ամառանոց. հիմա հնարավոր չէ լճում լողալ` ջրիմուռների պատճառով։ «Նրանք այլևս նախընտրում են Ենոքավանի ուղղությունը՝ այստեղ են սկսել հանգստանալ, նրանց գալուց հետո նկատելիորեն աշխույժ է սկսել տիրել մեր կողմերում»,- ասաց ենոքավանցի մեր ծանոթը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները