Վարդան Ոսկանյան. Հայաստանը պետք է սկսի խելամտորեն միջամտել Թուրքիայի ներքին գործընթացներին
ԵՊՀ իրանագիտության ամվիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հաշվի առնելով էրդողանական վարչակարգի աննախադեպ լկտիությունը և սադրիչ վարքագիծն ու գործողությունները, Հայաստանը պետք է սկսի խելամտորեն միջամտել Թուրքիայի ներքին գործընթացներին։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է քրդական և ալևիական հիմնահարցերին, սակայն այդ միջամտությունը պետք է լինի նրբորեն ծրագրված և միտված Թուրքիայի ներսում Հայաստանի դաշնակիցների շրջանակի ձևավորմանը։
Հայաստանի տարածքի և մարդկային ռեսուրսների սահմանափակությունը մենք պետք է կարողանանք լրացնել ինտելեկտուալ գերակայությամբ և դրա վրա հիմնված ծրագրային քայլերով, որոնք նպատակաուղղված կլինեն մեր պետության դաշնակիցների լայն շրջանակի ստեղծմանը և թշնամիների համար հենց իրենց իսկ տարածքում առնվազն լրջագույն նոր մարտահրավերներ ի հայտ բերելուն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան