Փորձագետները հայտնել են, թե որ կայքեր չի կարելի այցելել հանրային Wi-Fi-ով
«Անվճար Wi-Fi- ով հանրային կետերի քանակը տարեցտարի աճում է, բայց դրանք օգտագործելիս մի մոռացեք կիբերանվտանգության կանոնների մասին, երբ օգտվում եք ֆինանսական ծառայություններից, մտնում էլփոստ և սոցիալական ցանցեր, ինչպես նաև առցանց գնումներ եք կատարում»,- խորհուրդ են տալիս «ՌԻԱ Նովոստի»-ին հարցազրույց տված փորձագետները:
«Հասարակական Wi-Fi ցանցերը օգտագործելիս կարևոր է հասկանալ, որ չարամիտները կարող են առնվազն տվյալ սեսիայի ընթացքում ներխուժել և վերլուծել ձեր տվյալները: Այն մենք կարող ենք համեմատել միջոցառման ժամանակ վարագույրի հետևում տեղի ունեցող կոնֆեդենցիալ զրույցի հետ, որը ցանկացած մասնակից կարող է լսել և այնուհետև օգտագործել ստացված տեղեկատվությունը իր նպատակների համար: Տվյալների արտահոսքի ռիսկ կա նաև այն ժամանակ, երբ սարքն ուղղակի միացված է հանրային Wi-Fi -ին, հետևաբար, խորհուրդ է տրվում չգրանցվել այն կայքերում, որոնք կարող են պարունակել կրիտիկական տեղեկատվություն օգտագործողի մասին»-հայտնել է Jle Infosystems-ի տեղեկատվական անվտանգության կենտրոնի խորհրդատու Գլեբ Կարմանովը:
InfoWatch Group- ի վերլուծության և հատուկ ծրագրերի ղեկավար Անդրեյ Արսենտևը խորհուրդ է տալիս չստուգել փոստը հանրային Wi-Fi ցանցերի միջոցով, ինչպես նաև անձնական տվյալները չմուտքագրել տարբեր ծառայությունների և ծրագրերի, այդ թվում՝ բջջային բանկի մեջ:
ESL Rus- ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ռուսլան Սուլեյմանովը հավելել է, որ առցանց գնումները չպետք է իրականացվեն հանրային ցանցերի միջոցով, իսկ «Կասպերսկու լաբորատորիայի» կիբերանվտանգության փորձագետ Դմիտրի Գալովը նաև խորհուրդ է տալիս զերծ մնալ տարբեր ծառայություններից և սոցիալական ցանցերից լոգինների և գաղտնաբառերի մոտքագրումից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա