Թրամփը 2019 թվականին ստացել է 446 միլիոն դոլարի եկամուտ
Միացյալ Նահանգների նախագահի ֆինանսական հարցերի կառավարման էթիկայի գրասենյակը հրապարակել է Դոնալդ Թրամփի 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
78 էջանոց փաստաթղթում ներկայացված են տվյալներ, որոնք վերաբերում են նախագահի եկամուտներին և վարկերին: Թրամփի Ֆլորիդայում գտնվող Mar-a-Lago հանգստավայրի շահույթը 2018 թվականի 22,7 միլիոն դոլարից 2019 թվականին իջել է մինչև 21,4 միլիոն դոլարի: Հրապարակված փաստաթղթի տվյալները ներկայացնում է «ՌԻԱ նովոստին»: Սպիտակ տան մոտակայքում գտնվող նրա հյուրանոցի շահույթը նվազել է և 40,8 միլիոնից հասել 40,5 միլիոնի:
Փաստաթուղթում 2019 թվականի տվյալներն են, ուստի այն ցույց չի տալիս կորոնավիրուսի ազդեցությունը նախագահի բիզնեսների վրա, որոնց մի մասը պետք է փակվեր կորոնավիրուսի հետևանքով կիրառված սահմանափակումների պատճառով:
Միացյալ Նահանգների ղեկավարը նաև հայտնեց, որ 13,5 միլիոն դոլար է ստացել Բևեռլի Հիլզի իր առանձնատան վաճառքից: Բացի այն, որ Թրամփի եկամտի մեծ մասը բաղկացած է ամբողջ աշխարհում ունեցած անշարժ գույքից ստացած եկամուտներից, նա նաև վարձավճար է ստանում «Գործարքներ կնքելու արվեստը» գրքի համար, որը 2019 թվականին ավելի քան 100 000 դոլար է կազմել: Անցյալ տարի նա 77.800 դոլար թոշակ է ստացել նաև Դերասանների գիլդիա մրցանակաբաշխությունից և 8,700 դոլար՝ Հեռուստատեսության և ռադիոյի արտիստների ամերիկյան ֆեդերացիայից: Թրամփը ունի 14 վարկ, որոնցից հինգը ավելի քան 50 միլիոն դոլար արժողությամբ:
Ըստ «Wall Street Journal»- ի ՝ ԱՄՆ նախագահի ընդհանուր բիզնեսը 2019 թվականին ապահովել է 446 միլիոն դոլար եկամուտ, որը նախորդ տարվա համեմատ աճելով 2,6 տոկոսով: