Ավագանու ընդդիմադիր անդամը քաղաքապետարանին պաշտպանում է «Իմ քայլ»-ի անդամից
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանի ահազանգը՝ Մաշտոցի պուրակում ծառերի հատման մասին որակել է հարված թիկունքից։
Զաքարյանը նշել էր, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Մաշտոցի պուրակում ու հրապարակել էր հատված ծառերի լուսանկարներ։
Անի Խաչատրյանն արձագանքել է ավագանու իշխանական անդամին ու գրել.
«Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկի համար վաղ առավոտից զանգեր եմ ստանում. փորձեմ հարցերին պատասխանել ....
1.Տարածքը մինչև (մոտ)2050 թվական վարձակալած է, դեռ տարիներ առաջվանից:
2.Քաղաքապետի կողմից շինթույլտվություն տալուց տարածքը մոտ 20%-ի չափով փոքրացվել է:
3.Կտրվել են 4 ծառ, որոնց փոխարեն 9 նոր ծառ է տնկվելու:
4.Ծառերը անկենսունակ են եղել:
Հ.Գ.Ցավոք՝ ասֆալտին պարկող ակտիվիստից այդպես էլ թիմ չդարձաք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան