Արսեն Բաբայան. Ականատես կլինենք վարչապետի հույսերը չարդարացրած իրավապահ մարմինների ղեկավարների փոփոխությանը
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, անդրադառնալոv կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի դեմ քրեական հետապնդումներին, գրում է, որ դրանք իրավաբաների մոտ ծիծաղ են առաջացնում.
«Այն, որ քաղաքական հակառակորդներին ճնշելու համար վարչապետի ձեռքին գործիք դարձած իրավապահ մարմինները փորձում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործեր հարուցել այնպիսի դեպքերի առթիվ, որոնք իրավաբանների մոտ ընդամենը ծիծաղ են առաջացնում խոսում է երկու փաստի մասին.
1. առաջինը, որ Արթուր Վանեցյանն ինչպես բազմիցս է ասել, չի արել որևէ այնպիսի արարք, որի համար հնարավոր կլինի իրեն պատաախանատվության ենթարկել: Դրա վառ վկայությունն է այն, որ մեկ տարուց ավել է պետության ողջ իրավապահ համակարգը որևէ լուրջ հիմք չի գտնում, և
2. ոչ հեռու ապագայում ականատես կլինենք վարչապետի հույսերը չարդարացրած իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը։
Վատն այն է, որ այս վերջինը քաջ գիտակցում են նաև իրավապահ համակարգի նորանշանակ ղեկավարները և իրենց պաշտոնավարումը երկարաձգելու համար դիմելու են ամենատարբեր անօրինականությունների»։
Հիշեցնենք, որ խոսելով ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման մասին՝ Վանեցյանն այն որոկաեց քաղաքական հետապնդում իր նկատմամբ, իրեն լռեցնելու փորձ, իսկ փաստաբան Լուսինե Սահակյանը՝ իրավական ծաղր։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ
- Արթուր Վանեցյանի դեմ հիմա էլ ապօրինի զենքի գործ են «կարում»՝ զավեշտալի սցենարով. «Հրապարակ»
- Վանեցյան. ԱԱԾ-ն թող տղամարդկություն ունենա և ասի, ինչ օգուտ է տվել իմ նշանակած սպան ծառայությանը և ՀՀ-ին
- «Իմ Ձայնը». Վանեցյանի հերթական «գործը»
- Փաստաբանը՝ Վանեցյանին ԱԱԾ հրավիրելու մասին. Իրավական ծաղր է
- Վանեցյան. Հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց
- Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ում է
- «Հրապարակ». Հրահանգը մեկն է՝ ամեն գնով քրեական գործ հարուցել և կանխել Վանեցյանի քաղաքական գործունեությունը